Մորեխների «հորդաներ» են հարձակվել Հարավային Սուդանի վրա՝ հայտնում են տեղական ԶԼՄ-ները, հավելելով, որ միջատները երկիր են ներխուժել հարևան Ուգանդայից: Իշխանությունները նշում են, որ այս պահին արդեն իսկ սննդամատակարարման հետ կապված խնդիրներ են ծագել, որովհետև վնասվել են երկրի ամենաբարեբեր շրջանները:
Հատկապես մտահոգիչ է այն փաստը, որ փետրվարը մորեխների ակտիվ վերարտադրողական շրջանն է, և եթե բարենպաստ պայմաններ լինեն, միջատները կարող են ընդհուպ՝ 400 անգամ ավելանալ՝ իրադրությանն է հետևել նաև Independent-ը: