Այսօր Ադրբեջանի պետական մաքսային հանձնախմբի համապատասխան կառույցի ներկայացուցիչները ոչնչացրել են հայկական արտադրության տարբեր ապրանքատեսակներ, այդ թվում՝ հուշանվերներ, կոնյակ, գրքեր: Սակայն հայկական ապրանքներից բացի, ոչնչացվել է Վրաստանի ուղղափառ եկեղեցու հոգևորական Իգումեն Մարկի գիրքը:
Ադրբեջանի մաքսային կառույցի ներկայացուցիչները, տեսնելով գրքի վրայի խաչը, ավելի են ոգևորվել ու լուսանկարել են այն: Աշխատակիցները հասցրել են ոչնչացնել նաև վրացական գինի ու գարեջուր: