Հայաստանն այս տարի առաջին անգամ պաշտոնապես ներկայացված կլինի փետրվարի 20-27-ը Բեռլինում տեղի ունենալիք Եվրոպական ֆիլմերի կինոշուկայում: Մոտ 50 ֆիլմով հայկական առանձին տաղավարը կինոշուկայի ներկայացուցիչներին կպատմի հայկինոյի անցյալի ու ներկայի մասին՝ համագործակցության նոր հեռանկարներ բացելով:
Կինոյի համար փետրվարը հագեցած է: Վաշինգտոնում տեղի կունենա հայ մշակույթին, երաժշտությանը և ֆիլմերին նվիրված «Հայկական ոդիսական» փառատոնը, որի ժամանակ կցուցադրվեն Համո Բեկնազարյանի «Զանգեզուր» (1938), Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» (1968) և վերականգնված «Հակոբ Հովնաթանյան» (1967) ֆիլմերը։