Վրաստանի օրենսդիր մարմնում խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի ելույթի ժամանակ ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից Էլենե Խոշտարիան որպես բողոքի նշան մուտք է գործել դահլիճ և միացրել Խորհրդային Միության օրհներգը:
Օրհներգը միացվել է այն ժամանակ, երբ Թալակվաձեն սկսել է քննադատել ընդդիմությանը 2008 թվականի օգոստոսյան պատերազմի համար:
Խորհրդարանի խոսնակը, երաժշտության հնչյունները լսելով, ծիծաղել է և գործընկերներին առաջարկել ծափահարել: