Վրաստանի ընդդիմության ներկայացուցիչներն ու նրանց համակիրները Թբիլիսիում խորհրդարանի շենքի մատույցներում բողոքի ակցիա են կազմակերպել: Նրանք բողոքում են Իրակլի Շոթաձեին երկրի գլխավոր դատախազ նշանակելու որոշման դեմ, որը նախկինում արդեն զբաղեցրել է այդ պաշտոնը, սակայն անչափահասի սպանության աղմկահարույց գործի պատճառով ազատվել էր:
Ակցիայի մասնակիցների ու իրավապահների միջև լեզվակռիվ է սկսվել: Ցուցարարները մի քանի անգամ փորձել են արգելափակել դեպի խորհրդարան տանող ճանապարհը՝ խորհրդարանականների մուտքը թույլ չտալու համար, սակայն՝ ապարդյուն:
Վրաստանի խորհրդարանը երկրի գլխավոր դատախազին ընտրում է 6 տարի ժամկետով: