Վանի նահանգի Տուշպա շրջանում 2 րոպե ընդմիջումով իրար հաջորդող երկրաշարժեր են գրանցվել, որոնք Ռիխտերի սանդղակով գնահատվել են 4.1 և 3.7 բալ: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը:
Ցնցումները, որոնք զգացվել են նաև հարևան նահանգներում, բնակչության շրջանում խուճապի պատճառ են դարձել:
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության տեղեկացմամբ` ստորգետնյա ցնցումները գրանցվել են փետրվարի 17-ի գիշերը՝ տեղական ժամանակով 23:16-ին և 23:18-ին:
Երկրաշարժերի հիպոկենտրոնը գտնվել է 7.77 կմ խորության վրա։