Բաքվում ամենախոշոր՝ «Սադարակ» առևտրի կենտրոնում հրդեհ էր բռնկվել, որն ավելի ուշ մարվել է: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման և ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը: Ստացված տեղեկությունների համաձայն՝ հրդեհը բռնկվել է շուկայի կենտրոնում, այդ պատճառով հրշեջ մեքենաները չեն կարողանում մտնել դեպքի վայր: Ականատեսների խոսքով՝ հրդեհվել Է մի քանի խանութ: Տուժել է 10 մարդ:
Առևտրի կենտրոնը տեղակայված է Բաքվի արվարձանում: Դրա մակերեսը 100 հեկտար է: Այն ներառում է մանրածախ և մեծածախ առևտրի ավելի քան 12 հազար օբյեկտ, գյուղատնտեսական ապրանքների շուկա, մեկհարկանի մեծածախ պահեստ, տարբեր ինժեներական կառույցներ: