Մալիում միջկրոնական կատաղի բախումներ են գրանցվել, որոնց ժամանակ մահացել է չորս տասնյակից ավելի մարդ, այդ թվում՝ 9 զինվորական: Այս մասին հայտնում են երկրի իշխանությունները: Գրոհներից մեկի ժամանակ մոտ 30 զինյալներ ներխուժել են գյուղական բնակավայր ու հրկիզել տներն ու բերքը, հափշտակել են խոշոր ու մանր եղջերավոր կենդանիներ: Սպանվել է 31 մարդ, կան վիրավորներ: Մեկ այլ հարձակման ժամանակ էլ սպանվել են երկրի զինված ուժերի ներկայացուցիչներ: Մալիի ղեկավարությունը հայտնել է, որ զինված հարձակումն իրականացրածները պատասխանատվության կենթարկվեն: