Սիրիայի Իդլիբ շրջանում հակամարտության խաղաղ կարգավորման թեմայով բանակցություններ անցկացնելու նպատակով Թուրքիայի պատվիրակությունը փետրվարի 17-ին կժամանի Մոսկվա: Այս մասին լրագրողներին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Երկուշաբթի օրը թուրքական պատվիրակությունը կմեկնի Ռուսաստան: Մենք ցանկանում ենք Իդլիբի խնդիրը Ռուսաստանի հետ լուծել դիվանագիտական ճանապարհով: Եթե դիվանագիտական ճանապարհով չստացվի, ապա կձեռնարկենք անհրաժեշտ քայլեր»: