Կիրակի գրանցվել է մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացածների ամենաբարձր ցուցանիշը՝ 97 մարդ, մահերի թիվը հասցնելով 907-ի: Ըստ մասնագետների՝ հիվանդությունը հասել է իր գագաթնակետին:
Հյուսիսային Ամերիկայում մոլեգնած Կյարա փոթորիկը հասել է Մեծ Բրիտանիա և Իռլանդիա: Այն հասցրել է խափանել հասարակական տրանսպորտի աշխատանքն ու էլեկտրաէներգիայի մատակարարումն այդ երկրներում:
Եվրոպական մի շարք երկրներում չեղարկվել են տասնյակ ներքին ու միջազգային չվերթեր, դադարեցվել է բազմաթիվ գնացքների և լաստանավերի սպասարկումը տարբեր ուղղություններով: Մեծ Բրիտանիայի մի շարք շրջաններում քամու ուժգնությունը հասնում է ժամում 150 կմ-ի, կա ջրհեղեղի վտանգ:
Վենետիկում սկսվել է ամենամյա ջրային կառնավալը: Այս տարի այն կավարտվի փետրվարի 25-ին:
Այս և այլ մանրամասները՝ օրվա միջազգային լրահոսում: