Միացյալ Նահանգների հակահետախուզության 2020-2022 թվականների նոր ռազմավարությունը ձևավորվել է հինգ խնդրի շուրջ, որոնք պետք է լուծվեն: Ցուցակում առաջին սպառնալիքը Ռուսաստանն ու Չինաստանն են: Փաստաթուղթը հրապարակել է ԱՄՆ հակահետախուզության ու անվտանգության ազգային կենտրոնը, որում մասնավորապես ասվում է. «Միացյալ Նահանգները թիրախավորած խաղացողների թիվն աճում է: Ռուսաստանն ու Չինաստանը գործում են ամբողջ աշխարհում. ազգային հզորության բոլոր գործիքներն օգտագործում են Միացյալ նահանգների դեմ և ունեն հետախուզության ժամանակակից գործիքների լայն հնարավորություն»:
ԱՄՆ-ի մյուս սպառնալիքներից են Կուբան, Իրանը, Հյուսիսային Կորեան, «Հըզբոլլահ» շարժումը, «Իսլամական Պետություն» ահաբեկչական խմբավորումն ու Ալ Կաիդան: