Վրաստանի իրավապահ մարմինները ձերբակալել են ընդդիմության ղեկավար, Թբիլիսի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավային: Երկրի գերագույն դատարանը նրան մեղավոր է ճանաչել հանրային հիմնադրամից 48 միլիոն լարի (ավելի քան 17 մլն դոլար) վատնելու համար: Ուգուլավան դատապարտվել է 3 տարի 2 ամիս ազատազրկման:
Ըստ դատարանի որոշման՝ Գիգի Ուգուլավան գումարը յուրացրել է 2005-2013 թվականներին Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ: Վրաստանի ընդդիմության ղեկավարը հայտնել է, որ դատավճիռը Բիձինա Իվանիշվիլիի միանձնյա որոշումն է: