Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու թոռ Փիթեր Ֆիլիփսն ու նրա կինը` Օթըմը, ամուսնալուծվում են 12 տարվա համատեղ կյանքից հետո: Ամուսնական զույգը մասնավորապես հայտնել է.
«Երկար ամիսների քննարկումից հետո որոշել ենք ամուսնալուծվել: Թեպետ տխուր որոշում է, այնուամենայնիվ, այն ընդունվել է ընկերական մթնոլորտում: Մեր գլխավոր առաջնահերթությունն է երկու հրաշալի դուստրերի բարեկեցությունն ու դաստիարակությունը»:
Բուքինգհեմյան պալատն առայժմ չի մեկնաբանել իրավիճակը:
Փիթեր Ֆիլիփսը թագուհու միակ դստեր ավագ որդին է: Նա գահաժառանգների թվում զբաղեցնում է 15-րդ տեղը: Թիփերն ու նրա քույր Զառան ազատվել են թագավորական պարտականությունների կատարումից: