Բաշար Ասադի կառավարական ուժերը 2012-ից հետո առաջին անգամ վերականգնել են Դամասկոս-Հալեպ միջազգային ամբողջ ավտոմայրուղու վերահսկողությունը:
Առաջխաղացումը գրանցվել է սիրիական բանակի ռազմագործողությունների արդյունքում: Այժմ կառավարական ուժայիններն ահաբեկիչների դեմ մարտեր են մղում ավտոմայրուղուց դեպի հյուսիս-արևմուտք գտնվող բնակավայրերում, որոնց երթևեկությունը կսկսվի ականազերծումից, վերանորոգումից ու անցակետերի տեղադրումից հետո: