Վրաստանի ընդդիմության և իշխող «Վրացական երազանք. Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության միջև բանակցությունները փակուղի են մտել: Այս մասին հայտարարել է երկրի Խորհրդարանի խոսնակ Արչիլ Տալկվաձեն:
«Փետրվարի վերջին բանակցությունների վերջնաժամկետը կլրանա: Եթե մինչ այդ ժամկետը պայմանավորվածություն չլինի, խորհրդարանը ժամանակ չի ունենա փոփոխություններ կատարել Սահմանադրության մեջ»:
Sputnik.ge-ի փոխանցմամբ՝ խոսնակը նաև նշել է, որ այժմ իշխանությունը սպասում է ընդդիմության արձագանքին:
«100-ից 50-ն իսկապես փոխզիջում է, եթե համեմատենք դա Սահմանադրության անցումային դրույթով նախատեսվածի հետ»,- նշել է Տալկվաձեն՝ ակնարկելով, որ իշխանությունները միայն խառը՝ 50 տոկոս համամասնական, 50 տոկոս մեծամասնական ընտրակարգին են միայն պատրաստ: