Ֆրանսիական զինված ուժերը երկօրյա գործողություն են իրականացրել Մալիի երկու տարբեր բնակավայրերում՝ ոչնչացնելով «Ալ-Քաիդա» և «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունների ավելի քան 30 զինյալների: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի Պաշտպանության նախարարությունը:
Նշվում է, որ Գուրմայի շրջանում իրականացրած հատուկ գործողության ընթացքում ավելի քան 20 զինյալ և մի քանի մեքենա է վերացվել, իսկ Լիպտակոյի շրջանում, որ գտնվում է Մալիի և Բուրկինա Ֆասոյի սահմանին՝ ևս 10-ը: Գործողությանը ներգրավվել են մարտական ինքնաթիռներ, անօդաչու սարքեր և երկու ուղղաթիռ:
Հիշեցնենք, որ ներկայում Արևմտյան Աֆրիկայի երկրներում գործում է 4,5 հազարանոց ֆրանսիական զորախումբ: Անցյալ շաբաթ հայտարարվեց, որ հակաահաբեկչական պայքարի շրջանակում ևս 600 զինվորներ են ուղարկվել տարածաշրջան:
Բացի այդ, կոնկրետ Մալիում գործում են ՄԱԿ-ի 13,000 խաղաղապահներ: