Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինները սպասում են Նոր Հայաստանի հետ գործակցությանը: Նրանք գիտակցում են, որ 2018 թվականից սկսած՝ երկրում շատ բան է փոխվել, և նոր ակնկալիքներ կան՝ ասում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը:
Դեսպանը կարծում է, որ երկու երկրների հարաբերությունները թարմացնելու համար լավ հարթակ կարող է լինել 2020-ի դեկտեմբերին Լիոնում կայանալիք Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված գործակցության 4-րդ համաժողովը:
Հենց այդ նպատակով էլ ՀՀ Համայնքների միությունում նիստ է հրավիրել, որպեսզի միասին հստակեցնեն առաջիկա քայլերը: