Սիրիայում Սերաքիբ քաղաքի ազատագրման ռազմական գործողությունների ժամանակ հայ զինվոր է զոհվել՝ Ժան Գաթանջյանը: Զինվորի հուղարկավորությունը տեղի է ունեցել այսօր՝ Հալեպի Սուրբ Խաչ կաթողիկե եկեղեցում:
Ձախողված իմփիչմենթից հետո ԱՄՆ նախագահը մեկնաբանել է իր կուսակից սենատոր Ռիմնիի պահվածքը, որը Թրամփին ուղղված երկու մեղադրանքներից մեկով կողմ էր քվեարկել նախագահի պաշտոնանկությանը:
Կալիֆոռնիայում մահացել է Հոլիվուդի լեգենդ, հայտնի դերասան Քըրք Դուգլասը՝ ոչ պակաս աստղ Մայքլ Դուգլասի հայրը:
Մանրամասները՝ օրվա միջազգային լրահոսում: