Ռուսաստանն ու Չինաստանը ճնշում են գործադրում հարևան երկրների վրա: Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, հայտարարել է Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը:
Ջոն Հոփքինսի համալսարանում ունեցած ելույթի ժամանակ ԱՄՆ Պաշտպանության նախարարը Ռուսաստանին և Չինաստանին անվանել է «ռևիզիոնիստական տերություններ, որոնք փորձում են վերաշարադրել միջազգային կարգն ու նորմերը»:
Հիշեցնենք, որ Էսփերի դեպքում նման հայտարարությունները նորություն չեն. 2019 թվականի աշնանը Պենտագոնի ղեկավարը նշել էր, որ ԱՄՆ-ը պետք է առավելություն հաստատի արհեստական բանականության ոլորտում, որովհետև Չինաստանն ու Ռուսաստանն ընդլայնում են նոր տեխնոլոգիաները ռազմական ոլորտում գործածելու՝ իրենց ներուժը: