ԵՄ պաշտոնյաները Մահմուդ Աբբասի վարչակազմին հայտնել են, որ իրենք պատասխան քայլերի մի ամբողջ շարք են նախատեսել այն դեպքում, եթե Իսրայելն իրականացնի Հորդանանի հովիտը բռնազավթելու իր պլանը: Մասնավորապես, նշվել է, որ ի պատասխան այդ քայլի՝ եվրոպական մի շարք երկրներ հանդես կգան Պաղեստինի պետությունը ճանաչող համատեղ հայտարարությամբ:
Այս մասին հայտնի է դարձել Kan Bet ռադիոկայանին՝ բրյուսելյան աղբյուրների միջոցով:
Բացի այդ, ԵՄ-ն սպառնում է դադարեցնել Իսրայելում հետազոտական և գիտական ծրագրերի ֆինանսավորումը՝ միաժամանակ պաղեստինյան առաջնորդներին խնդրելով ձեռնպահ մնալ կտրուկ քայլերից ու հայտարարություններից: