Citigroup ներդրումային բանկն աշխատանքից ազատել է իր թրեյդերին, որը մեղադրվում է Canary Wharf ընկերության ճաշարանից բուտերբրոդներ գողանալում:
Financial Times-ի փոխանցմամբ՝ 31-ամյա Փարաս Շահը բանկում ղեկավարել է մի դեպարտամենտ, որը զբաղվել է Եվրոպայում, Միջին Արևելքում և Աֆրիկայում բարձր եկամտաբերությամբ պարտատոմսերի վաճառքով: Ընդ որում, Շահի աշխատավարձը կազմել է ավելի քան մեկ միլիոն ֆունտ՝ ներառյալ բոնուսները:
Լուրի տարածումից հետո BBC-ի թղթակիցները փորձել են կապվել Շահի հետ LinkedIn սոցիալական ցանցի միջոցով, բայց նրա պրոֆիլն, ըստ երևույթին, ջնջվել է: