Իրանում մահապատժի է դատապարտվել Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչության ենթադրյալ գործակալը Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի ոլորտում լրտեսության համար: Այս մասին հայտարարել է Իրանի Գերագույն դատարանի պաշտոնական ներկայացուցիչ Գոլյամ Հոսեին Իսմայիլին:
«ԿՀՎ լրտեսներից մեկը՝ Ամիր Ռահիմպուրը, մահապատժի է դատապարտվել: Գերագույն դատարանն ուժի մեջ է թողել այդ դատավճիռը: Նա փորձել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ տեղեկությունները փոխանցել ԱՄՆ հետախուզական ծառայություններին»: