Թուրքիան լրացուցիչ զորախմբեր է ուղարկում Սիրիայի Իդլիբ: Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ զորախմբեր ուղարկելու նպատակը վերահսկման կենտրոնների ամրապնդումն է: Ավելի վաղ, Թուրքիայի իշխանությունները խոստացել էին Սիրիայի հյուսիսարևմտյան շրջաններում հարվածներ հասցնել «օրինական պաշտպանության նպատակով»:
Նախորդ օրը՝ փետրվարի 3-ին, Սիրիայի կառավարական ուժերը գրոհել էին Թուրքիայի զորախմբերի հենակետերի վրա, ինչի հետևանքով զոհվել էր 6 թուրք զինվորական: Ի պատասխան՝ Թուրքիայի զինուժը հրետակոծել է սիրիական բանակի հենակետերը: