Միացյալ Նահանգները վերջին 25 տարվա ընթացքում առաջին անգամ իր ամենամեծաթիվ զորախմբերն է ուղարկում Եվրոպա: Ռուսաստանի սահմանին մոտ եվրոպացիների հետ ուսումնավարժանքներ կանցկացնի 20 հազար ամերիկացի զինվորական, որոնք Եվրոպա կտեղափոխվեն ծանր զինտեխնիկայով:
Ուսումնավարժանքներն անցկացվում են այն ժամանակաշրջանում, երբ ՆԱՏՕ-ն իր դերակատարման ու անարդյունավետության համար առերեսվում է Ատլանտյան օվկիանոսի երկու կողմի խիստ քննադատության:
Հիշեցնենք, որ նոյեմբերին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հյուսիսատլանտյան դաշինքը նկարագրել էր որպես «մեռած ուղեղ», իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եվրոպական երկրներին քննադատել էր ՆԱՏՕ-ին բավարար գումար չտրամադրելու համար: