Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում անհայտ տղամարդու հարձակման հետևանքով մի քանի մարդ է տուժել, նրանց վիճակն այժմ ճշտվում է։
Հայտնի է, որ դանակով տղամարդը անսպասելի հարձակվել է Լոնդոնի Սթրեթեմ թաղամասի փողոցներից մեկով քայլող մարդկանց վրա, ինչից հետո վայրկյաններ անց ոստիկանությունը կրակ է արձակել․ հարձակում գործած տղամարդը սպանվել է։
Իրավապահները գործողությունն արդեն ահաբեկչություն են որակել։