Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշեց ճանաչել 2010-ին ադրբեջանական գերության մեջ մահացած Թթուջուր գյուղի բնակիչ, 20-ամյա Մանվել Սարիբեկյանի խախտված իրավունքները։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ավարտվել է նաև 2014-ի օգոստոսի 7-ին Ադրբեջանում գերեվարված, մեկ օր անց դաժանաբար սպանված Չինարիի բնակիչ Կարեն Պետրոսյանի և 2014-ի հունվարի 28-ին կրկին Ադրբեջանում գերի ընկած ու խոշտանգված Վերին Կարմիրաղբյուրի բնակիչ Մամիկոն Խոջոյանի գործի քննությունը: Այս գործերով դեռ սպասվում են Եվրադատարանի վճիռները: