Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից ապամոնտաժվում է Հալաբյան փողոցի հետիոտնային անցումի հարևանությամբ՝ մայթին տեղադրված կրպակաշարը։
Աշխատակազմից հայտնում են, որ մայթը կբարեկարգվի և կվերադարձվի հետիոտնին, իսկ կանաչ գոտին (սիզամարգը) կվերականգնվի: