Թբիլիսիի քաղաքային դատարանում հարվածել են «Ռուսթավի 2» հեռուստաընկերության նախկին գործադիր տնօրեն Նիկա Գվարամիային: Նա հանդես էր գալիս որպես «Գլխավոր ալիքի» համասեփականատեր Գիորգի Ռուռուայի փաստաբան, որին մեղադրում են անօրինական զենք պահելու համար:
Հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ ոստիկանությանը հաջողվել է բերման ենթարկել հարձակվողին: Իրավապահները հարցաքննում են նրան ու ևս երեք հոգու:
«Ռուսթավի 2» ընդդիմադիր հեռուստաալիքի նախկին ղեկավար Նիկա Գվարամիան աշխատանքից ազատվել է անցյալ տարվա հուլիսին, երբ հեռուստաալիքի սեփականատերերը փոխվեցին: