Թուրքիայի արևելյան շրջանում գրանցված երկրաշարժի զոհերի թիվը հասել է 22-ի: Փրկարարական աշխատանքները շարունակվում են:
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը քննադատել է Ադրբեջանում փետրվարի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական փուլը: Արձանագրվել է, որ չի կատարվել նաև Ընտրական օրենսգիրքը բարեփոխելու խոստումը:
Իրանը չի բացառում ԱՄՆ-ի հետ բանակցությունները: Պայմանով՝ ԱՄՆ-ը պետք է չեղարկի Թեհրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները:
Ֆրանսիայի Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ երկրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման երրորդ դեպքը: Չինաստանում այս վարակի հետևանքով արդեն իսկ 41 մարդ է մահացել: