Իրանական Fars լրատվական գործակալության կայքը արգելափակվել է Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Միջազգային պրովայդերը Fars-ին էլեկտրոնային նամակ է ուղարկել՝ նշելով, որ արգելափակման պատճառը «օտարերկրյա ակտիվների վերահսկման վարման կարգն է և այս գործակալության՝ ԱՄՆ սև ցուցակի մեջ ներառումը»:
Միևնույն ժամանակ, Fars գործակալությունն իր Telegram ալիքով հայտնում է, որ .ir տիրույթով կայքը արդեն աշխատում է նորմալ ռեժիմով, բայց .com տիրույթում այն դեռևս արգելափակված է: