• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Փաշինյան-Պուտին հանդիպման ուղերձները. Մեծ բանավեճ Փաշինյան-Պուտին հանդիպման ուղերձները. Մեծ բանավեճ 22:35
Այլ հայացք Հայաստան–Ռուսաստան հարաբերություններին Այլ հայացք Հայաստան–Ռուսաստան հարաբերություններին 15:48
Բաց հարթակ․ 2000-ականներից սկսեցին «Արձագանք» ստուդիայի երգիչների «օդերը փակել». Բայաթյան Բաց հարթակ․ 2000-ականներից սկսեցին... 20:52
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հավատում եմ, որ մենք մուտք ենք գործում Վերածննդի նոր դարաշրջան. Արմեն Սարգսյան
Քաղաքականություն
21:0724 Հնվ, 2020

Հավատում եմ, որ մենք մուտք ենք գործում Վերածննդի նոր դարաշրջան. Արմեն Սարգսյան

Աշխատանքային այցով Իսրայելի Պետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Իսրայելի առաջատար ուսումնական հաստատություններից մեկը՝ Հոլոնի տեխնոլոգիական համալսարան:

Նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել համալսարանի ղեկավարության հետ, այնուհետև հանդես է եկել «Աշխարհաքաղաքական իրողությունները արհեստական բանականության դարաշրջանում» թեմայով դասախոսությամբ:

Համալսարանի նախագահ Էդուարդ Յակուբովը նշելով, որ մեծ պատիվ է հյուրընկալել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին, մասնավորապես, ասել է. «Պատմության շատ էջեր ողբերգական են հայ և հրեա ժողովուրդների համար։ Մենք սգում և հիշում ենք բոլոր այն միլիոնավոր մարդկանց մահը, որոնք զրկվել են իրենց կյանքից Հոլոքոստի և Ցեղասպանության ժամանակ: Մենք միշտ կհիշենք պատմության այդ ողբերգական էջերը:

Մենք մեծապես գնահատում ենք Ձեր այցելությունն Իսրայել, աշխարհի այլ 41 երկրների ղեկավարների հետ նշանավորելու Աուշվից-Բիրկենաուի ազատագրման 75-ամյակը:

Հայաստանն ընտրել է մոդեռնիզմի և ժողովրդավարության ճանապարհը։ Հայտնի է, որ կրթությունը, գիտությունը մեծ և վճռորոշ դեր ունեն երկիրն ավելի լավ ապագա տանելու համար: Այստեղ մենք արդեն 50 տարի կերտում ենք մեր ապագան՝ սերտ համագործակցելով արդյունաբերական հասարակության հետ, զարգացնելով մեր երկրի ակադեմիական կապերն աշխարհի շատ երկրների հետ։

Հավատացած եմ, որ սա կարևոր քայլ է՝ առաջ ընդլայնելու հարաբերությունները և համագործակցությունը մեր համալսարանի և Հայաստանի, ձեր գիտակրթական հաստատությունների հետ»:

Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ նախագահ Սարգսյանը նշել է. «Մեր ժողովուրդները շատ ընդհանրություններ ունեն: Երկուսս էլ շատ հին ժողովուրդ ենք, տարհանվել ենք մեր հայրենիքից, պայքարել ենք մեր երկիրը, մշակույթը և ինքնությունը պահպանելու համար: Մենք երկուսս էլ կորցրել ենք մեր պետականությունը հարյուրավոր տարիներ առաջ ու այն ձեռք բերել, մենք երկուսս էլ անցել ենք մեծ մարդկային ողբերգության միջով:

1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը խլել է 1,5 միլիոն հայի կյանք, ոչնչացրել հայ հասարակությունն Օսմանյան կայսրությունում։ Ի հետևանք՝ մեծ սփյուռք է ձևավորվել:

Իսրայել այցիս նպատակն էր իմ և իմ ժողովրդի կողմից հարգանքի տուրք մատուցել Հոլոքոստի զոհերի հիշատակին: Մեր երկու ժողովուրդներն ապացուցել են, որ կյանքն ավելի ուժեղ է, քան մահը: Այս աշխարհում չի կարող լինել այնպես, որ որևէ մեկը մեր մասին մտածելիս խոսի մահվան մասին։ Նրանք պետք է մտածեն ապրելու, կյանքի մասին:

Այստեղ այցելելու իմ նպատակներից է նաև կամուրջ ստեղծելը Հայաստանի և Իսրայելի գիտնականների միջև: Այդ կապը շատ ուժեղ էր Խորհրդային Միության ժամանակահատվածում: Խորհրդային Միության տեսական ֆիզիկայի դպրոցն աշխարհի առաջատարն էր: Այդ փաստով մենք հպարտ ենք, քանի որ այն մեզ մեծ գիտնականներ տվեց: Խորհրդային Միության ժամանակ շատ հայ, ինչպես նաև հրեա գիտնականներ են աշխատել Մոսկվայում, Լենինգրադում, Հայաստանում: 1970-ականներին Խորհրդային Միությունում շատ խիստ էր․ հրեական ծագում ունեցող ուսանողներին թույլ չէր տրվում ընդունվել համասարաններ, և նրանք գալիս էին Հայաստան: Մեր անկախությունից հետո ինչ-որ առումով կորցրեցինք այդ կապը, և հրեական ծագում ունեցողներից շատերը, որոնք Հայաստանում էին, եկան Իսրայել:

Ես այսօր այստեղ եմ՝ փորձելու նոր էջ, նոր սկիզբ ազդարարել մեր գիտական համայնքների համար: Բայց դա անելուց առաջ եկեք մտածենք, թե ապագայում ինչ հետազոտություններ կարող ենք անել: Ապագայի և դրանում մեր տեղի մասին մտածելու համար ճիշտ կլինի պատկերացնել, թե աշխարհն ինչպիսի տեսք կունենա 5, 10, 20 տարի հետո: Եթե նայենք մինչև 1950-ականները՝ այս մոլորակի բնակչությունը մոտ 2 կամ 2,5 միլիարդ էր և ամեն տարի մի քանի տոկոսով աճում էր։ Բայց 1950-ականներից ի վեր այն ավելի արագ է աճել: Այսօր արդեն ապրում ենք աշխարհում, որտեղ 10 կամ ավելի միլիարդ մարդ ապրում է միասին: Երբ նայում ենք մաթեմատիկայի, ֆիզիկայի, գիտության, տեխնոլոգիաների ոլորտներին, ամեն ինչ լավ է թվում, բայց այնքան շատ անորոշություններ, հարցեր կան, թե ինչպես է աշխարհը զարգանալու, ինչպես են քաղաքական գործիչները ճիշտ որոշումներ կայացնելու, ինչ է լինելու Մերձավոր Արևելքի հետ, տարբեր ազգերի միջև առճակատումների հետ, ինչպես է տնտեսությունը աճելու և այլն: Ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ, իսկ դասական պատասխաններն այլևս չեն աշխատում: Շփոթվածություն կա ամենուր: Բայց որտեղի՞ց է այս ամենը գալիս:

Եթե մենք 100, 150 հետ գնանք, երբ աշխարհն առաջնորդվում էր դասական մեխանիկայով, ֆիզիկոսները, մարդիկ սկսեցին գտնել այնպիսի մի ֆենոմեն, որը չէին կարողանում բացատրել, և գրեթե նույն իրավիճակն էր: Շատ երևույթներ կային, որ գիտական հսկանները չէին կարողանում բացատրել, մեծ շփոթություն կար, թե ինչ է կատարվելու, թե ինչ է լինելու գիտական տեխնոլոգիաների հետ: Ի՞նչ պատահեց հետո: Հանճարներ ծնվեցին՝ Ալբերտ Այնշտայն, Վերներ, Հայզենբերգ:

Այս ֆենոմենը բացատրելու համար դու պետք է փոխես քո մոտեցումը, տրամաբանությունը, փիլիսոփայությունը: Այն պահին, երբ դա փոխեք, ամեն ինչ հնարավոր կլինի բացատրել: Բայց դա ամբողջովին տարբեր է, երբ դու գիտես քվանտային մեխանիկան, երբ ամեն ինչ աշխատում է հավանականության տրամաբանությամբ: Օրինակ, երբ ուզում ես շարժվել Ա կետից Բ կետ, այստեղ կան բանաձևեր, որոնք կարող են դա բացատրել, բայց քվանտային մեխանիկայում ամեն բան բացարձակապես տարբեր է: Քվանտային մեխանիկայում դու պետք է փոխես ինքդ քեզ, ամբողջապես, քո փիլիսոփայությունը, քո մտածողությունը, քո տրամաբանությունը, մաթեմատիկան, որ օգտագործում ես, քանի որ քվանտային մեխանիկան օգտագործում է ամբողջովին այլ մաթեմատիկա, քան դասականը: Այն պահին, երբ դու փոխես ինքդ քեզ և քո ընկալումները, ամեն ինչ հնարավոր է: Այն, ինչ մենք մոտ 100 տարի առաջ բացահայտել ենք, ֆենոմենալ էր: Դա ֆենոմենալ էր ոչ միայն գիտական ուսումնասիրությունների, այլև տեխնոլոգիաների համար: Այն ամենի համար, ինչ մենք այսօր ունենք և ինչ կունենանք 10, 20 տարի հետո, պարտական ենք քվանտային մեխանիկայի հսկաներին:

Թռիչքը տիեզերք, միջուկային էներգիայի բացահայտումը, հեռախոսները, որ մենք բոլորս ունենք, փոխել են մեր կյանքը: Ի՞նչ է հեռախոսը. հաղորդակցման միջոց: Պատկերացրեք մեր կյանքն առանց հեռախոսի: Ձեզնից շատերը նույնիսկ չեն էլ հիշի, որ կար ժամանակ, երբ կյանքն առանց հեռախոսի էր: Մեր երեխաները, թոռները ապրելու են բացարձակապես ուրիշ աշխարհում և ասելու են մեզ, ինչպես եք գոյատևել, երբ չեք ունեցել հեռախոս: Մարդը չի կարող առանց հաղորդակցման: Աշխարհի հետ մեր առաջին կապը ձևավորվում է մեր մայրերի միջոցով, երբ նա մեզ կերակրում է, սովորեցնում է, մեզ համար հանդիսանում է կապի ու հաղորդակցման միջոց աշխարհի հետ: Իմ երկու տարեկան թոռնիկը, ունի երկու կյանք՝ նորմալ նյութական կյանք և վիրտուալ կյանք: Հնարավոր է, որ նրանք վիրտուալ կյանքից ավելի շատ բան են սովորում: Այն բացարձակապես տարբեր է նյութական կյանքից, քանի որ հաղորդակցման արագությունը կյանքի արագությունն է դարձել: Մենք դառնում ենք անհատներ, ում հաղորդակցման արագությունը կյանքի արագությունն է: Հաղորդակցումը կամ կապը, այսպիսով, կարևորագույն գործոն են:

Այս նոր աշխարհը տարբեր է: Երբ ես այսօր նայում եմ մեզ՝ մարդկային էակներիս, մտածում եմ, որ մենք տարրական մասնիկների ենք նման, մենք քվանտային առարկաներ ենք դառնում: Այս աշխարհը վերածվում է մի վայրի, որտեղ մենք մեծ աշխարհի քվանտային մասնիկներն ենք և կարողանում ենք յուրահատուկ ձևով հաղորդակցվել: Եթե մենք ցանկանում ենք հասկանալ, թե ինչպիսին է նոր աշխարհը լինելու, թե ինչպիսի ապագա են ունենալու արդյունաբերությունը, տնտեսությունը, բիզնեսը, քաղաքականությունը, մենք պետք է սկսենք փոխել մեր մտածելակերպը, փիլիսոփայությունը, տրամաբանությունը, տեսակետները: 20, 50 տարի հետ գնացեք և որևէ մեկին պատմեք, որ երկու տղաներ, որոնք համալսարանում համապատասխան աստիճան չեն ստացել, իրենց պապիկի ավտոտնակում ինչ-որ բան են ստեղծել և դարձել են մուլտիմիլիոնատերեր։ Մարդիկ չեն հավատա ձեզ: Սա է նոր աշխարհը։ Մոսկվայում, Երևանում, Նյու Յորքում կամ այստեղ ապրող յուրաքանչյուր երիտասարդ մտածում է ստարտափ ստեղծելու մասին, քանի որ նրանք հավատում են գաղափարի ուժին, որ այս նոր աշխարհում նրանք կարող են հաջողության հասնել: Այս աշխարհը տարբեր է ամեն առումով:

Ինչպե՞ս է դասական քաղաքականությունը ղեկավարվում: Այն ղեկավարվում է հետևյալ ձևով՝ կան գաղափարներ, գաղափարախոսներ, աջեր, ձախեր, լիբերալներ, և մարդիկ ստեղծում են քաղաքական կուսակցություններ: Վերջիններս մասնակցում են ընտրությունների, ձևավորվում է կառավարությունը: Նախկինում հաշվետվությունը հասարակությանը տրվում էր ընտրություններից ընտրություն, կամ քաղաքական գործիչներն իրենց ուղերձները հղում էին ռադիոյի կամ հեռուստատեսության միջոցով: Սակայն այժմ կան Ֆեյսբուքը, Թվիթերը, որի միջոցով քաղաքական գործիչները կարող են հաղորդակցվել հանության հետ ամեն օր: Տեղի ունեցող քաղաքական գործընթացները ևս ունեն քվանտային վարքագիծ: Ես կարող եմ բերել աշխարհում տեղի ունեցող բազմաթիվ օրինակներ, երբ փոքր իրադարձությունը շղթայական ռեակցիա է ստանում:

Տեսեք, թե զվարճանքն ու քաղաքականությունն ինչքան են միահյուսվել: Քաղաքականությունը միշտ էլ եղել էլ զվարճանքի մի մասը, և քաղաքական գործիչները դեռևս հին ժամանակներից սկսած օգտագործում էին զվարճանքի միջոցներ․ հիշենք գլադիատորներին: Սակայն այժմ իրադրությունը տարբեր է. քաղաքականությունը և զվարճանքը միախառնված են: Կան շատ երգիծաբաններ, որոնք դառնում են քաղաքական գործիչներ: Եվ կան նաև շատ քաղաքական գործիչներ, որոնք հանդես են գալիս որպես կատակերգուներ: Քանի որ այս գործընթացն ինտերակտիվ է, այն դառնում է ավելի ու ավելի շատ գրավիչ:
Մի բան է, երբ դու գալիս ես տուն և դիտում «Գահերի խաղը», և մեկ այլ բան, երբ դու սոցիալական ցանցում ուղիղ մեկնաբանություն ես գրում սերիալի պրոդյուսերին: Դու արդեն դառնում ես գործընկեր: Դու դրանից լավ ես զգում, և քո կարծիքը ինչ-որ նշանակություն է ունենում: Երբ մեծ թվով մարդիկ գրում են մեկնաբանություններ քաղաքական ինչ-որ իրադրության հետ կապված, դա արդեն իսկ մեծ ազդեցություն է ունենում քաղաքական գործիչների վրա: Եվ այստեղ մենք գործ ունենք ինտեգրացիայի հետ:

Այժմ անցնենք գիտությանը: Գնալով ավելի ու ավելի անհնար է դառնում ուսումնասիրել և զարգացնել «մաքուր գիտությունը», քանի որ արդյունաբերությունն ու գիտությունը շատ են մոտեցել: Արդյունաբերությունն է թելադրում, թե ինչ է պետք անել: Ինչ-որ առումով ես հավատում եմ, որ մենք մուտք ենք գործում Վերածննդի նոր դարաշրջան: Քանի որ անհատներն այսօր հզոր են, նրանք դարձել են քվանտային, ուստի ձեր գործողությունները միահյուսված են: Դուք կապակցում եք ձեր հետազոտությունը, ուսումնառության գործընթացը: Այդ հետազոտությունը շատ մոտ է արդյունաբերությանը: Օրվա վերջում դուք այս ամենը կապակցում եք ձեր կյանքի մյուս ոլորտներին՝ արվեստ, երաժշտություն: Դուք սկսում եք անհատապես ապրել այնպես, ինչպես Վերածննդի դարաշրջանի հռչակավոր մարդիկ: Օրինակ՝ Լեոնարդո դա Վինչին ոչ միայն նկարիչ էր, քանդակագործ, այլ նաև մեծ գիտնական, ինժեներ: Ուստի ձեզ համար գալիս է Վերածննդի ժամանակաշրջանը: Հույս ունեմ՝ դուք բոլորդ հաճույք կստանաք ձեր կյանքից: Ես կցանկանայի 50 տարի անց վերադառնալ այստեղ և տեսնել, թե ինչ է կատարվում:

Այսօր աշխարհում շատ բաներ միանգամայն տարբեր են՝ ներառյալ ձեր կրթության ձևը: Այսօրվա սերունդը նախքան դպրոց հաճախելն արդեն իսկ կարողանում է հաղորդակցվել գաջեթներով՝ առանց իմանալու այբուբենը: Ինչպե՞ս պետք է այս սերնդին կրթել, պահել դպրոցում 10 կամ 12 տարի՝ նրանց ստիպելով 45 րոպե նստել յուրաքանչյուր դասաժամին, երբ այդքան շատ տեղեկություն կա: Նրանց ստացած տեղեկությունը բացառիկ է: Մենք պետք է նորից սկսենք մտածել՝ ինչպես կրթել մեր երեխաներին: Նրանք ապագայից եկած երեխաներ են: Նրանք գիտեն՝ դեպի ուր են վազում: Այժմ մենք խնդիր ունենք այսքան տեղեկություն ստացած երեխաներին սովորեցնել՝ ինչպես գործի դնել այն, ինչպես լինել նորարար և օգտակար ինչ-որ բան ստանալ ունեցածից, այլ ոչ 10 կամ 12 տարի նրանց նստեցնել դասասենյակներում: Ես կարծում եմ՝ յուրաքանչյուր երեխա, երիտասարդ ինչ-որ տաղանդ ունի: Եվ կրթական համակարգի մեծագույն առաքելությունը պետք է լինի այդ տաղանդը բացահայտելը: Մեկը աթոռ ստեղծելու տաղանդ ունի, մյուսը՝ երաժշտություն: Եվ կրթական համակարգում պետք է յուրաքանչյուրին քվանտային տեսանկյունից օգնել գտնելու իրենց տաղանդը և աջակցել նրանց: Երբեք մի արեք այնպիսի բաներ, որոնք ձեր սրտով չեն: Սիրուց, ընտանիքից, ծնողից բացի, այս կյանքում ամենաարժեքավոր բանը ժամանակն է: Դա բացարձակ արժեք է: Ուստի, երբեք չվատնեք ձեր ժամանակ. գտեք ինքներդ ձեզ:

Ես այստեղ եմ նաև ձեզ հրավիրելու Հայաստան: Այն իսկապես գեղեցիկ երկիր է: Մենք նավթ չունենք, սակայն մենք հաջողակ ենք այն առումով, որ ունենք ջուր: Մենք 5-6 անգամ ավելի շատ ջուր ունենք, քան իրականում օգտագործում ենք: Մենք ձեզանից սովորելու բան ունենք, քանի որ դուք ձեր երկրի ջրային պաշարներն ավելի լավ եք կառավարում, քան՝ մենք: Կան բաներ, որ մենք կարող եք ձեզանից սովորել, և ինչ-որ բան էլ մենք կարող ենք ձեզ սովորեցնել: Եկեք բացահայտենք այդ ամենը: Եվ շատ լավ կլինի, եթե մենք կարողանանք բացահայտել միմյանց ոչ միայն վիրտուալ հարթակում՝ այցելելով Google և փնտրելով տեղեկություն Հայաստանի մասին:

Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ միլիոնավոր հարցեր չունեն պատասխաններ: Սա նոր աշխարհ է՝ տվյալների աշխարհ: Բոլորը խոսում են այն փոքր երկրների մասին, որոնք հաջողակ են, քանի որ ունեն նավահանգիստներ: Ապագայի կարևոր և հզոր օվկիանոսը լինելու է տվյալների օվկիանոսը: Եվ ես ցանկանում եմ Հայաստանը դարձնել միջազգային նավահանգիստ տվյալների, տեղեկության, գիտության և տեխնոլոգիաների օվկիանոսում: Սա իմ երազանքն է: Եվ դրան հասնելու համար ես այստեղ եմ՝ մի երկրում, որն ունի մեծաթիվ նավաստիներ, նավապետեր, հասարակ ծովային մասնագետներ այս օվկիանոսում, առաջարկելու՝ աշխատել միասին, անել մի բան, որը կարող է օգտակար լինել ձեզ, մեզ և աշխարհի համար:

Ո՞րն է գաղափարի արժեքը: Արդյո՞ք այն ունի կոմերցիոն արժեք, կարելի՞ է կանոնակարգել «գաղափարների շուկան»: Կարևոր է նոր բան ստեղծելու կարողությունը: Ձեզանից յուրաքանչյուրը պետք է դառնա իր ոլորտի Ռիչարդ Ֆեյնմանը՝ բարդությունից հասնելով պարզության, որը գեղեցիկ է:
Նոր աշխարհում ամեն ինչ շատ արագ է փոխվելու: Նորարարությունը շատ արագ է կատարվում, և մենք պետք է մեզ հարմարեցնենք թե՛ հաջողություններին, թե՛ ձախողումներին: Շատ որակներ կան, որ պետք է ձեր մեջ կարողանաք մարզել՝ 21-րդ դարում հաջողության հասնելու համար: 21-րդ դարն արհեստական բանականության և քվանտային կյանքի դարաշրջանն է:

100 տարի առաջ մեծ մտածողները բացահայտեցին, որ բնությունը դասական չէ, այլ՝ քվանտային: Ես այստեղ եմ՝ ասելու, որ, որպես նրանց համեստ ուսանող, ես ոչ միայն համաձայն եմ նրանց հետ, այլև այն զգացողությունն ունեմ, որ մենք նույնպես՝ մարդկային հասարակությունը, որը բնության մի մասն է, կրկին դասական չէ, քվանտային է: Եվ դուք այս նոր քվանտային աշխարհի դարպասների մոտ եք: Հիանալի և գրավիչ է, որպեսզի դուք ձեր ուղին գտնեք և փորձեք հասկանալ այս քվանտային աշխարհը»: Հանդիպման ավարտին Հայաստանում տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնության և Հոլոնի տեխնոլոգիական համալսարանի միջև ստորագրվել է ակադեմիական համագործակցության զարգացման մասին փոխըմբռնման հուշագիր:

Դիտումների քանակ34
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Հայ-կանադական հարաբերություններն ապագայի շատ ավելի մեծ ներուժ ունեն․ Արմեն Սարգսյան 16:1723 Հնվ, 2020 Հայ-կանադական հարաբերություններն ապագայի շատ ավելի մեծ ներուժ ունեն․ Արմեն Սարգսյան Քաղաքականություն
  • Հայաստանը փոքր երկիր է, բայց համաշխարհային ազգ, նույնն է նաև Իսրայելը. Արմեն Սարգսյան 13:1823 Հնվ, 2020 Հայաստանը փոքր երկիր է, բայց համաշխարհային ազգ, նույնն է նաև Իսրայելը. Արմեն Սարգսյան Քաղաքականություն
  • Արմեն Սարգսյանի հարցազրույցը ԱՄԷ WAM լրատվական գործակալությանը 20:4822 Հնվ, 2020 Արմեն Սարգսյանի հարցազրույցը ԱՄԷ WAM լրատվական գործակալությանը Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել 1958-ին Ներքին Սասնաշենի մոտ խոցված ամերիկյան ինքնաթիռի անձնակազմի զոհերի հիշատակին 23:1506 Սեպ, 2026
  • Մեր ժամանակների հերոսը. Անահիտ Սիմոնյան 23:0106 Սեպ, 2026
  • Հայաստանը՝ միջազգային մեդիայի ուշադրության կենտրոնում 22:5206 Սեպ, 2026
  • Գագիկ Խաչատրյանի գործով երկու դատավոր, վեց տարի տևած դատաքննություն՝ առանց դատավճռի 22:4306 Սեպ, 2026
  • «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները 22:3806 Սեպ, 2026
  • Փաշինյան-Պուտին հանդիպման ուղերձները. Մեծ բանավեճ 21:4706 Սեպ, 2026
  • Երևանը ձևակերպում է խնդիրն ու լուծման ուղիներ առաջարկում. ինչ ճակատագիր է սպասվում երկաթուղուն 21:4506 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | ՀՀ-ն իր շահը չի զոհաբերելու Ռուսաստանին. փորձագետները՝ երկաթուղու մասին 21:0006 Սեպ, 2026
  • Անկլավների թեման շահարկող արտաքին և ներքին դերակատարները ձգտում են թուլացնել ՀՀ դիրքերը. փորձագետներ 20:3306 Սեպ, 2026
  • Vlume թվային հարթակը հասանելի է դարձնում հայերեն բովանդակությունը | Հարցազրույց Մարտիկ Չոլաքեանի հետ 19:4906 Սեպ, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 06.09.2026 19:1606 Սեպ, 2026
  • Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռու մարզի Ծաղկաբեր բնակավայրում 19:0906 Սեպ, 2026
  • ՇՄ նախարարը Չինաստանում կներկայացնի Հայաստանի՝ COP17 նախագահության տեսլականը 17:1306 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 6-7-ը Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ռիգայում 17:0706 Սեպ, 2026
  • Ադրբեջանցիների թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել. համայնքապետարանը հերքում է տարածվող լուրերը 16:5206 Սեպ, 2026
  • Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով 14:4006 Սեպ, 2026
  • Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ 13:2906 Սեպ, 2026
  • Բազմաբնակարան շենքում կանխվել է հրդեհի տարածումը. hոգեբանական աջակցություն է ցուցաբերվել 3 քաղաքացու 12:5606 Սեպ, 2026
  • Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ 12:0706 Սեպ, 2026
  • Փրկարարները մարել են Ոսկեվազի գործարաններից մեկի տարածքում բռնկված հրդեհը 11:1706 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Արարատի մարզում 10:0106 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Գավառում 09:5006 Սեպ, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:0806 Սեպ, 2026
  • Արվեստագետի և արվեստասերի հանդիպում՝ թվային միջավայրում 00:5706 Սեպ, 2026
  • Մարիաննա Գևորգյանը՝ միջազգային մրցույթի հաղթող 00:2706 Սեպ, 2026
  • Կիևը և Մոսկվան 3 օրով կդադարեն միմյանց ուղղված հարվածները 00:0906 Սեպ, 2026
  • Լակտոզային անտանելիություն. ախտանիշներն ու բուժումը 23:4805 Սեպ, 2026
  • «Նորք» և «Հաղթանակ» խնամքի շուրջօրյա կենտրոնները կմիավորվեն 23:1805 Սեպ, 2026
  • Tour of Armenia միջազգային հեծանվավազք մրցաշարին կմասնակցի պրոֆեսիոնալ 16 թիմ՝ հաղթահարելով 587 կմ 22:5405 Սեպ, 2026
  • Աշխարհում թմրանյութ օգտագործողների թիվը 2024-ին հասել է ռեկորդային՝ 331 միլիոնի. զեկույց 22:1605 Սեպ, 2026
  • Հայաստանի բնապահպանական խնդիրներն ու COP 17 համաժողովը. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 21:5005 Սեպ, 2026
  • Մարիա Ազիզյանը հաղթել է ITF-ի J60 պատանեկան մրցաշարում 21:4405 Սեպ, 2026
  • Առաջարկվում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները․ ԱՆ 21:2005 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Ուժ, արագություն՝ եղնիկը Tour of Armenia միջազգային հեծանվավազքի խորհրդանիշ 21:0005 Սեպ, 2026
  • Սերբիայի առաջիկա խորհրդարանական ընտրություններում Ալեքսանդր Վուչիչը կառաջադրվի որպես վարչապետի թեկնածու 20:5805 Սեպ, 2026
  • Հասմիկ Սևոյանի աբստրակտ կտավները 20:4905 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 05.09.2026 20:4105 Սեպ, 2026
  • Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է երեք օրով դադարեցնել Մոսկվային հարվածները 20:2805 Սեպ, 2026
  • Նոր շունչ՝ Թումանյանի թանգարանին 20:1905 Սեպ, 2026
  • Ամերիկյան ուժերը հարվածներ են հասցրել իրանական նավթով բեռնված երեք լցանավի 20:0805 Սեպ, 2026
  • ԱՄՆ նախագահի բանագնացները Մոսկվայում են 19:5905 Սեպ, 2026
  • «Տելեկոմ Արմենիա» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 808 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 19:4605 Սեպ, 2026
  • Պակիստանի խորհրդարանը Ասիմ Մունիրին աննախադեպ լիազորություններ է շնորհել 19:3605 Սեպ, 2026
  • Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան. ներկայացվել է Tour of Armenia-ի խորհրդանիշը 19:1805 Սեպ, 2026
  • Գազան չի վերականգնվի՝ առանց ապառազմականացման. Նեթանյահու 18:4205 Սեպ, 2026
  • Այդ մասին դեռ վաղ է հետևություններ անել. վարչապետը՝ 2018-ի թավշյա հեղափոխության մասին 18:2605 Սեպ, 2026
  • Պուտինը հրահանգել է երեք օրով դադարեցնել Կիևին հարվածները 17:5305 Սեպ, 2026
  • Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա 17:2705 Սեպ, 2026
  • Արդարադատության նախարարությունում քննարկվել են «Մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ» կոնվենցիայի պահանջները 17:1705 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | ՀՀ-ին էլի հեղափոխություն է պետք.վարչապետը՝ «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գրքի շնորհանդեսին 17:0005 Սեպ, 2026
  • Լիբանանի հարավին իսրայելական բանակի հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ 16:5605 Սեպ, 2026
  • Էջմիածինը մեծ շինհրապարակ է դարձել. զուգահեռաբար բազում ծրագրեր են իրականացվում 16:4405 Սեպ, 2026
  • Փաշինյանն Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման հստակ ժողովրդական մանդատ ունի․ վարչապետի խոսնակը՝ WSJ-ին 16:2305 Սեպ, 2026
  • Թրամփի բանակցողները կմեկնեն Մոսկվա և Կիև 16:1205 Սեպ, 2026
  • Աղավնատունը՝ խնամված ու մաքուր համայնքի լավագույն օրինակ 15:5105 Սեպ, 2026
  • Նեպալում հզոր սողանքի և ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 1 344-ի 15:3705 Սեպ, 2026
  • Սեռական հետապնդումից մինչև տվյալների գողություն ու շանտաժ՝ օնլայն խաղերն անվտանգ չեն. ում դիմել 15:1405 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 14:5705 Սեպ, 2026
  • Օդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 5-8 աստիճանով 14:4605 Սեպ, 2026
  • Վարչապետը ներկա է եղել Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գրքի շնորհանդեսին 14:3005 Սեպ, 2026
  • Մեկնարկել է Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնը 14:2705 Սեպ, 2026
  • Ճիշտ չէ գործատուին պարտադրել վճարել աշխատողի առողջության համար. ՀԳՀՄ նախագահ 14:1405 Սեպ, 2026
  • Թրամփը չի բացառել, որ ԱՄՆ-ը առաջիկայում կարող է կրկին հարվածել Իրանի տարածքին 13:5205 Սեպ, 2026
  • Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած 13:3105 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը պետք է հաշվի առնի գետնին ստեղծված իրավիճակը. Ռյաբկովը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին 13:2105 Սեպ, 2026
  • Վահե Հովհաննիսյանը ԿԶԵՀ-ի գործադիր տնօրենի հետ քննարկել է Հյուսիս-հարավի 4-րդ տրանշի և Քաջարանի թունելի կառուցման ծրագրերին առնչվող հարցեր 13:0105 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 |Ովքեր են վճարելու 200 000 դրամից քիչ ստացողի առողջության ապահովագրության համար.նախագիծ 13:0005 Սեպ, 2026
  • Բարի գալուստ մեր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն 12:5805 Սեպ, 2026
  • Արսեն Թորոսյանը որպես պատվավոր հյուր մասնակցել է Ուկրաինայի անկախության 35-ամյակին նվիրված միջոցառմանը 12:4905 Սեպ, 2026
  • ՄԻՊ-ի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ 12:4005 Սեպ, 2026
  • Ուիթքոֆը և Քուշները Կիևում կլինեն սեպտեմբերի 6-ին. Զելենսկի 12:2705 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի երեք վարչական շրջաններում 12:1305 Սեպ, 2026
  • Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները կանխել են վտանգավոր զարգացումները․ առգրավվել են ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ 12:0605 Սեպ, 2026
  • Թրամփը հաստատել է, որ իր բանագնացները կմեկնեն Մոսկվա և Կիև 11:4805 Սեպ, 2026
  • Դեսպան Մարգարյանը և Լիտվայի Սեյմասի փոխխոսնակը քննարկել են միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցեր 11:3205 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում 11:2705 Սեպ, 2026
  • Ադրբեջանից Հայաստան կիրականացվի վառելիքի հերթական մատակարարումը 11:2105 Սեպ, 2026
  • Google-ը ներկայացրել է եղանակի կանխատեսման նոր սերնդի AI մոդելը՝ WeatherNext 3-ը 11:1605 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում 11:0605 Սեպ, 2026
  • Դրվագներ ՀՀ բանակի նոր համազգեստի զորային փորձարկումից 10:4805 Սեպ, 2026
  • Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում փոշու բարձր պարունակություն է գրանցվել 09:5105 Սեպ, 2026
  • Ազատանի մոտ հրդեհ է բռնկվել․ այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և 400 հակ ծղոտ 09:2805 Սեպ, 2026
  • Երևանում օդի որակը․ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 09:0405 Սեպ, 2026
  • ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է 08:4205 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1505 Սեպ, 2026
  • Քաղաքը կարդում է. Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնը 01:0305 Սեպ, 2026
  • Պետությունն անվճար փորձաքննության է ենթարկում գյուղնշանակության հողերը 00:3605 Սեպ, 2026
  • Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը հրավիրում է «Գաստրոնոմիայի միջազգային ավան 2026 / Village International de la Gastronomie 2026»՝ բացահայտելու հայկական խոհանոցի և մշակույթի հարուստ ժառանգությունը 00:1105 Սեպ, 2026
  • Գնումները խրախուսող նոր որոշում. ինչ է փոխվում ԱԱՀ վերադարձի կարգում 23:3904 Սեպ, 2026
  • Հայաստանում առաջին անգամ կանցկացվի UCI Europe Tour պրոֆեսիոնալ հեծանվավազքը՝ Tour of Armenia-ն 23:2004 Սեպ, 2026
  • Փրկարարի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով 23:0004 Սեպ, 2026
  • Պետությունը գնահատում է փրկարարի աշխատանքը. ՆԳ նախարար 22:4804 Սեպ, 2026
  • Գևորգ Պապոյանը կմեկնի ԱՄԷ՝ մասնակցելու ներդրումային համաժողովին 22:3904 Սեպ, 2026
  • Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Կիևում ԱԱԾ շենքին 22:2504 Սեպ, 2026
  • Արման Պողոսյանն ու Ավագ Ավանեսյանն ազատվել են պաշտոններից 22:1104 Սեպ, 2026
  • Հարցազրույց Սուրեն Սուրենյանցի հետ 22:0404 Սեպ, 2026
  • Ջրային կոմիտեն կվերակազմակերպվի և կանցնի կառավարության ուղղակի ենթակայությանը 21:5104 Սեպ, 2026
  • ՆԱՏՕ-ի չափանիշներով օպերատիվ կարողությունների ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում 21:3204 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Հայկական 300-ից ավելի ապրանք՝ առանց մաքսատուրքի․ ինչ է փոխվում ԵՄ շուկայում 21:0004 Սեպ, 2026
  • Թրամփի բանագնացներն այս շաբաթավերջին կայցելեն Մոսկվա և Կիև. Axios 20:4204 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015