• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Փաշինյան-Պուտին հանդիպման ուղերձները. Մեծ բանավեճ Փաշինյան-Պուտին հանդիպման ուղերձները. Մեծ բանավեճ 22:35
Այլ հայացք Հայաստան–Ռուսաստան հարաբերություններին Այլ հայացք Հայաստան–Ռուսաստան հարաբերություններին 15:48
Բաց հարթակ․ 2000-ականներից սկսեցին «Արձագանք» ստուդիայի երգիչների «օդերը փակել». Բայաթյան Բաց հարթակ․ 2000-ականներից սկսեցին... 20:52
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 20:4822 Հնվ, 2020

Արմեն Սարգսյանի հարցազրույցը ԱՄԷ WAM լրատվական գործակալությանը

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ԱՄԷ WAM լրատվական գործակալությանը:

Լրագրող՝ Բինսալ Աբդուլկադեր

Հարց - Պարոն նախագահ, Ձեր տպավորությունները «Աբու Դաբի կայունության շաբաթ» ֆորումից։

Նախագահ Սարգսյան - Երկրորդ անգամն է, որ մասնակցում եմ այս շատ կարևոր միջոցառմանը: Առաջին անգամ անցյալ տարի էր, որի ընթացքում հանդես եկա ելույթով, քննարկումներ ունեցա տարբեր մարդկանց հետ, խոսեցինք, թե համաշխարհային մակարդակում ինչ է արվում կայունություն ապահովելու համար:

Կարծում եմ՝ մեր կյանքում կայունությունը շատ կարեւոր դեր ունի: Կայունությունը միայն շարունակականություն կամ հաստատունություն ապահովելը չէ։ Այն նաև պետք է զարգացում ներառի: Գործարար կամ այլ ոլորտում կայուն միջավայր ապահովելու համար չկա այլ ճանապարհ, քան ինքնազարգացումը:

Նոր, արագ փոփոխվող, անորոշ, անկանխատեսելի աշխարհում կայունությունը խճճված և բարդ է: Ներկայումս մենք պետք է կայունությունը դիտարկենք զարգացման, աճի, ինչպես նաև հնարավորությունների ստեղծման տեսանկյունից:

Կայունությունը կլիմայական փոփոխությունների, բնության հետ կապված հարցերում պետք է դիտարկել նախկինում արված գործողությունների, բնությանն ավելի քիչ վնաս պատճառելու համատեքստում: Երեք մեծ արդյունաբերական հեղափոխություններն ամբողջ աշխարհում մեծ ներազդեցություն են ունեցել կլիմայի փոփոխության վրա, ինչպես նաեւ բնությանը վնաս հասցնելու գործում: Սկզբում մենք այրեցինք փայտը, նավթը, գազը՝ էներգիա ստանալու համար: Այնուհետև մենք ստեղծեցինք էլեկտրականությունը՝ կրկին այրելու միջոցով, հետո հայտնաբերեցինք համակարգիչները, որի արդյունքում շատ նոր միջին օղակի աշխատեղեր ստեղծվեցին՝ որոշակիորեն նվազեցնելով էներգիայի պահանջարկը: Էներգիան և այրվող էներգիան ստեղծեցին այն միջավայրը, որում ենք ապրում ենք այսօր: Այժմ բնությունը, կլիման պաշտպանելու համար կրկին օգնության են հասնում տեխնոլոգիաները: Դրանց շնորհիվ մենք կարողանում ենք էներգիա ստանալ արևից և քամուց, որն այսօր ավելի մատչելի է, քան 10, 20 տարի առաջ էր: Նոր տեխնոլոգիաների շնորհիվ աշխարհն ավելի արդյունավետ կօգտագործի էներգիան, կլինեն փոքր սարքեր, որոնք ավելի քիչ էներգիա կսպառեն: Ընդհանուր առմամբ, կարծում եմ՝ մենք կարող ենք մեղմացնել բնությանը վնաս հասցնելու միտումը այն տեխնոլոգիաների միջոցով, որոնք մենք այսօր օգտագործում ենք մեր ամենօրյա կյանքում։ Ինչ-որ առումով պետք է վերանայենք և վերակառուցենք այն բնական պայմանները, որում մեր նախնիները ապրել են հարյուր հազարավոր տարիներ առաջ:

Երբ մտածում եմ կայունության մասին, մտածում եմ նաև մշակույթի, մեր բարոյական արժեքների, երեխաներին կրթելու մեթոդների կայունության մասին: Մենք պետք է ամբողջովին փոխենք մեր երեխաներին կրթելու ձևերը, քանի որ նրանք այսօր շատ ավելի տեղեկացված, արագ են և իրենց կյանքի մեծ մասը անցկացնում են վիրտուալ տարածքում: Մենք պետք է նոր մոտեցումներ գտնենք, զարգացնենք, նորարարական լուծումներ առաջարկենք՝ կրթությունը կայուն դարձնելու համար: Կայունությունն իր մեջ շատ բաղադրիչներ է պարունակում:

Վերադառնալով իմ մասնակցությանն այս համաժողովին՝ կարող եմ նշել, որ ինձ համար հաճելի էր ներկա գտնվել այստեղ, հանդիպել, քննարկումներ ծավալել երիտասարդների, որոնք մեր ապագան են: Քննարկում կար նաև գենդերային հավասարության կայունության վերաբերյալ, որը շատ երկրներում բավական կարևոր խնդիր է: Կարծում եմ՝ գենդերային հավասարության ապահովումը հաջողության հասնելու մեկ այլ բանալի է: Ամբողջ աշխարհում կանանց մեծամասնությունը հիմնականում ներգրավված չէ հետազոտության, զարգացման, նորարարության ոլորտներում, այն դեպքում, երբ նրանք ունեն բոլոր հմտությունները, շատ ավելի կայուն են, կարողանում են մեր ընտանիքները կայուն և հաստատուն պահել:

Հարց - ԱՄԷ-ն հակված է գենդերային հավասարությանը: Կարո՞ղ են երկու երկրները համատեղ աշխատել այս ուղղությամբ:

Նախագահ Սարգսյան - Կարծում եմ, որ մենք կարող ենք աշխատել միասին, փորձի փոխանակման միջոցով բացահայտել միմյանց ձեռքբերումներն այս ոլորտում: Անկեղծորեն տպավորված եմ այստեղ տեսնել այդքան երիտասարդ կանանց, որոնք աշխատում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, կառավարությունում: Սա խոսում է այն մասին, որ դուք կարողանում եք կայուն կերպով ավելի շատ կանանց ներգրավել տարբեր աշխատանքներում՝ միաժամանակ, պահպանելով մշակութային, ավանդական, կրոնական արժեքները: Այսինքն, հնարավոր է ավելի շատ ներգրավվածություն ապահովել՝ առանց քանդելու այն կերտվածքը, որ հարյուր հազարավոր տարիներ առաջ եղել է երկրի մշակույթում, ավանդույթներում և կրոնում:

Հարց - Այստեղ ունեցած հանդիպումների ժամանակ քննարկումներ են եղել էներգիային, նոր տեխնոլոգիաներին, սննդի անվտանգությանը վերաբերող ոլորտների շուրջ: Ներկայացրեք, խնդրեմ, Ձեր առաջնահերթություններն այս առնչությամբ:

Նախագահ Սարգսյան - Այդ ոլորտներն էական են բոլորի համար: Հայաստանը չունի նավթ, գազ, բայց հարուստ է արևով, քամով: Անցյալ տարվա մեր համագործակցության արդյունքում մենք ունենք լավ արդյունքներ՝ «Մասդար» ընկերությունը Հայաստանի հետ ստորագրել համաձայնագիր՝ մեր երկրում 400 մեգավատտ ընդհանուր հզորությամբ արևային էներգիայի նախագծեր մշակելու վերաբերյալ: Սա առաջին քայլն է այս ոլորտում մեր հետագա համագործակցության համար:

Մենք դիտարկել ենք նաև կրթական և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորությունները: Հայաստանը ավանդաբար ունեցել է կրթության, գիտության բարձր մակարդակ և այսօր իր տեսլականը կառուցում է բարձր տեխնոլոգիաների համատեքստում:

Սննդի անվտանգությունը ևս շատ կարևոր ոլորտ է բոլորի համար: Խոսքը միայն ուտելիքի որակի անվտանգ, առողջ լինելու մասին չէ, այլ նաև, թե ինչպես կարող է պետությունը կայուն ապագա ապահովել այս փոփոխվող աշխարհում: Կլիմայի փոփոխություններով պայմանավորված՝ ջրի սակավություն է լինելու, և մենք պետք է ապագայի համար ապահովենք այն պայմանները, որ մեր բնակչությունը կարողանա լավ և ճիշտ սնվել: Սա խնդիր է շատ երկրների, այդ թվում՝ Հայաստանի, ԱՄԷ-ի համար: Հայաստանում կան լեռներ, բարձրորակ ջրի մեծ պաշարներ, մենք նաև արտադրում ենք որակյալ սնունդ և բանջարեղեն: ԱՄԷ-ն իր պարենի մեծ մասը ներկրում է արտերկրից: Ուստի մեր համագործակցությունը հնարավոր է, և մենք պետք է նախանշենք, թե ինչ կարող ենք անել միասին:

Հարց - Խնդրում եմ հակիրճ ներկայացնել ATOM նախաձեռնությունը։

Նախագահ Սարգսյան - Սա երազանքի ծրագիր է, որը նախագահական նախաձեռնություն է: Այն այսօր իրականություն դառնալու ընթացքում է, քանի որ մի շարք ընկերությունների հետ արդեն իսկ համագործակցության համաձայնագրեր ենք ստորագրել:

Այս նախաձեռնությունը մեզ դեպի ապագա տանելու հնարավորություն է ընձեռելու: Այն բաղկացած է լինելու երեք մասից: Առաջինը լինելու է զվարճանքի այգի՝ ապագայի, արհեստական բանականության, թե ինչպիսին է աշխարհը լինելու 20, 30 կամ 50 տարի հետո։ Եւ երբ երեխաներն այցելեն այդ այգի, կբացահայտեն, թե ապագայում ինչպիսի տեսք է ունենալու այն ամենը, ինչն այսօր շրջապատում է իրենց: Այս կերպ կփորձենք նրանց պատրաստել ապագային, սովորեցնել այն հմտությունները, որոնց անհրաժեշտությունը կունենան ապագայում: Այն ունենալու է պլանետարիում, ինչպես նաև Վաղվա թանգարան:

Նախաձեռնության երկրորդ մասը լինելու է գիտական՝ մեծ համաշխարհային ընկերությունների ներգրավմամբ: Հույս ունենք, որ նրանք իրենց սեփական լաբորատորիաները կստեղծեն Հայաստանում՝ արհեստական բանականության, մաթեմատիկական մոդելավորման ոլորտներում: Երրորդ մասը կրթական հարթակին և ծառայություններին է վերաբերելու: Ընդհանուր առմամբ, այն լինելու է ապագայի փոքր քաղաք, որտեղ երիտասարդները կարող են պատկերացում կազմել, թե որտեղ են ցանկանում լինել ապագայում:

Հարց - Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է: Ի՞նչ եք կարծում՝ ԵԱՏՄ-ն ինչքանո՞վ է օգտագործել իր ներուժը:

Նախագահ Սարգսյան - Յուրաքանչյուր միություն ունի խճճված պատմություն, որտեղ կարող են լինել տարբեր խնդիրներ՝ կապված շահերի, համապատասխան ներդաշնակ մթնոլորտի ձևավորման հետ: Եվրասիական տնտեսական միությունն այսօր կարող ենք հաջողված համարել, քանի որ, ի թիվս այլ ձեռքբերումների, այլ երկրների կողմից հետաքրքրություն է նկատվում միանալ և համագործակցել միության հետ: Մի շարք երկրներ ազատ առևտրի մասին համաձայնագիր են ստորագրել, այդ թվում՝ Սինգապուրը, Իրանը: Սա խոսում է այն մասին, որ միությունը գործում է: Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է և, միաժամանակ, Եվրոպական միության հետ ստորագրել է համապարփակ և ընդլայնված համագործակցության մասին համաձայնագիր: Այդպիսով, մենք յուրահատուկ դիրք ունենք՝ խորը հարաբերություններ ունենալով ԵՄ-ի հետ և հանդիսանալով ԵԱՏՄ անդամ, ինչ-որ առումով կամուրջ դառնալով Եվրասիայի և Եվրոպայի միջև: Սա մեծ առավելություններ է ստեղծում բոլոր նրանց համար, ովքեր մտածում են Հայաստանում բիզնես գործունեություն իրականացնելու մասին:

Հարց - Հայաստանի հարաբերությունները Ծոցի երկրների, հատկապես ԱՄԷ-ի հետ:

Նախագահ Սարգսյան - Հայաստանը գտնվում է տարբեր մշակույթների, քաղաքակրթությունների, կրոնների խաչմերուկում: Պատմականորեն մենք առևտրով ենք զբաղվել: Հայաստանը փոքր երկիր է, բայց համաշխարհային ազգ, որը սփռված է ամբողջ աշխարհով: Եթե աշխարհագրորեն նայեք, չնայած Հայաստանը կենտրոնում է, այն նաև շրջափակված է: Ես կասեի, որ Հայաստանը միջերկրական երկիր է, քանի որ հարևաններ ունի այդ շրջանում։ Նույն կերպ՝ չնայած դեպի Սև ծով ելք չունենք, մենք նաև սևծովյան երկիր ենք, չնայած դեպի Ծոցի երկրներ ելք չունենք, բայց շատ մոտ ենք, ունենք լավ հարաբերություններ այդ տարածաշրջանի երկրների հետ: Հայերը մշտապես գնահատել են Ծոցի շատ երկրների բարեկամական վերաբերմունքը։ Երբ հայերը ստիպված են եղել լքել իրենց հայրենիքը, եկել են նաև այստեղ: Ես շատ ուրախ եմ, որ իմ հայրենակիցներն այս երկրին շատ լավ ինտեգրված են: Կարծում եմ՝ մենք Ծոցի երկրների հետ համագործակցելու լայն հնարավորություններ ունենք: Մասնավորապես, առանձնահատուկ լավ հարաբերություններ ունենք Կատարի և ԱՄԷ-ի հետ և զարգացնում ենք գործակցությունը շատ ոլորտներում՝ տուրիզմ, մշակույթ, հաղորդակցություն, գիտություն, տեխնոլոգիաներ: Մենք կարող ենք շատ այլ ոլորտներում ևս համագործակցել, և իմ այս այցելության ընթացքում ևս այդ հարցերը քննարկվել են: Հայաստանը պատմականորեն սովորել է վերապրել, հաղթահարել տարբեր դժվարություններ, գտել է շատ խնդիրների լուծումներ, և, հնարավոր է, կկարողանա այլ երկրներին ևս օգնել գտնելու խնդիրների լուծումները:

Հարց - Ձեր խորհուրդը տարածաշրջանում անկայունության վերաբերյալ:

Նախագահ Սարգսյան - Կարծում եմ չկա ավելի լավ լուծում, քան երկխոսությունը, բանակցությունը, քանի որ բոլոր մնացած գործողությունները՝ ներառյալ ռազմականը, անդառնալի վնասներ են առաջացնում բոլոր կողմերի համար: Հայաստանը պատմականորեն մշտապես երկխոսության և հանդուրժողականության կողմնակիցն է եղել: Մենք՝ որպես պետություն, որպես ազգ, ես՝ որպես նախագահ, պատրաստ ենք և ուրախ կլինենք մեր ներդրումն ունենալ երկխոսության և հանդուրժողականության կայացման գործում:

Դիտումների քանակ26
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • ՀՀ նախագահը Իսրայելում կմասնակցի Հոլոքոստին նվիրված միջազգային համաժողովին 19:0622 Հնվ, 2020 ՀՀ նախագահը Իսրայելում կմասնակցի Հոլոքոստին նվիրված միջազգային համաժողովին Հասարակություն
  • Արմեն Սարգսյանը Դավոսում հանդիպել է Apple ընկերության գլխավոր գործադիր տնօրենի հետ 14:4422 Հնվ, 2020 Արմեն Սարգսյանը Դավոսում հանդիպել է Apple ընկերության գլխավոր գործադիր տնօրենի հետ Տնտեսություն
  • Արմեն Սարգսյանը Դավոսում հանդիպել է Գեորգի Գախարիայի հետ 12:4322 Հնվ, 2020 Արմեն Սարգսյանը Դավոսում հանդիպել է Գեորգի Գախարիայի հետ Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել 1958-ին Ներքին Սասնաշենի մոտ խոցված ամերիկյան ինքնաթիռի անձնակազմի զոհերի հիշատակին 23:1506 Սեպ, 2026
  • Մեր ժամանակների հերոսը. Անահիտ Սիմոնյան 23:0106 Սեպ, 2026
  • Հայաստանը՝ միջազգային մեդիայի ուշադրության կենտրոնում 22:5206 Սեպ, 2026
  • Գագիկ Խաչատրյանի գործով երկու դատավոր, վեց տարի տևած դատաքննություն՝ առանց դատավճռի 22:4306 Սեպ, 2026
  • «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները 22:3806 Սեպ, 2026
  • Փաշինյան-Պուտին հանդիպման ուղերձները. Մեծ բանավեճ 21:4706 Սեպ, 2026
  • Երևանը ձևակերպում է խնդիրն ու լուծման ուղիներ առաջարկում. ինչ ճակատագիր է սպասվում երկաթուղուն 21:4506 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | ՀՀ-ն իր շահը չի զոհաբերելու Ռուսաստանին. փորձագետները՝ երկաթուղու մասին 21:0006 Սեպ, 2026
  • Անկլավների թեման շահարկող արտաքին և ներքին դերակատարները ձգտում են թուլացնել ՀՀ դիրքերը. փորձագետներ 20:3306 Սեպ, 2026
  • Vlume թվային հարթակը հասանելի է դարձնում հայերեն բովանդակությունը | Հարցազրույց Մարտիկ Չոլաքեանի հետ 19:4906 Սեպ, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 06.09.2026 19:1606 Սեպ, 2026
  • Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռու մարզի Ծաղկաբեր բնակավայրում 19:0906 Սեպ, 2026
  • ՇՄ նախարարը Չինաստանում կներկայացնի Հայաստանի՝ COP17 նախագահության տեսլականը 17:1306 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 6-7-ը Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ռիգայում 17:0706 Սեպ, 2026
  • Ադրբեջանցիների թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել. համայնքապետարանը հերքում է տարածվող լուրերը 16:5206 Սեպ, 2026
  • Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով 14:4006 Սեպ, 2026
  • Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ 13:2906 Սեպ, 2026
  • Բազմաբնակարան շենքում կանխվել է հրդեհի տարածումը. hոգեբանական աջակցություն է ցուցաբերվել 3 քաղաքացու 12:5606 Սեպ, 2026
  • Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ 12:0706 Սեպ, 2026
  • Փրկարարները մարել են Ոսկեվազի գործարաններից մեկի տարածքում բռնկված հրդեհը 11:1706 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Արարատի մարզում 10:0106 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Գավառում 09:5006 Սեպ, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:0806 Սեպ, 2026
  • Արվեստագետի և արվեստասերի հանդիպում՝ թվային միջավայրում 00:5706 Սեպ, 2026
  • Մարիաննա Գևորգյանը՝ միջազգային մրցույթի հաղթող 00:2706 Սեպ, 2026
  • Կիևը և Մոսկվան 3 օրով կդադարեն միմյանց ուղղված հարվածները 00:0906 Սեպ, 2026
  • Լակտոզային անտանելիություն. ախտանիշներն ու բուժումը 23:4805 Սեպ, 2026
  • «Նորք» և «Հաղթանակ» խնամքի շուրջօրյա կենտրոնները կմիավորվեն 23:1805 Սեպ, 2026
  • Tour of Armenia միջազգային հեծանվավազք մրցաշարին կմասնակցի պրոֆեսիոնալ 16 թիմ՝ հաղթահարելով 587 կմ 22:5405 Սեպ, 2026
  • Աշխարհում թմրանյութ օգտագործողների թիվը 2024-ին հասել է ռեկորդային՝ 331 միլիոնի. զեկույց 22:1605 Սեպ, 2026
  • Հայաստանի բնապահպանական խնդիրներն ու COP 17 համաժողովը. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 21:5005 Սեպ, 2026
  • Մարիա Ազիզյանը հաղթել է ITF-ի J60 պատանեկան մրցաշարում 21:4405 Սեպ, 2026
  • Առաջարկվում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները․ ԱՆ 21:2005 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Ուժ, արագություն՝ եղնիկը Tour of Armenia միջազգային հեծանվավազքի խորհրդանիշ 21:0005 Սեպ, 2026
  • Սերբիայի առաջիկա խորհրդարանական ընտրություններում Ալեքսանդր Վուչիչը կառաջադրվի որպես վարչապետի թեկնածու 20:5805 Սեպ, 2026
  • Հասմիկ Սևոյանի աբստրակտ կտավները 20:4905 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 05.09.2026 20:4105 Սեպ, 2026
  • Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է երեք օրով դադարեցնել Մոսկվային հարվածները 20:2805 Սեպ, 2026
  • Նոր շունչ՝ Թումանյանի թանգարանին 20:1905 Սեպ, 2026
  • Ամերիկյան ուժերը հարվածներ են հասցրել իրանական նավթով բեռնված երեք լցանավի 20:0805 Սեպ, 2026
  • ԱՄՆ նախագահի բանագնացները Մոսկվայում են 19:5905 Սեպ, 2026
  • «Տելեկոմ Արմենիա» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 808 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 19:4605 Սեպ, 2026
  • Պակիստանի խորհրդարանը Ասիմ Մունիրին աննախադեպ լիազորություններ է շնորհել 19:3605 Սեպ, 2026
  • Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան. ներկայացվել է Tour of Armenia-ի խորհրդանիշը 19:1805 Սեպ, 2026
  • Գազան չի վերականգնվի՝ առանց ապառազմականացման. Նեթանյահու 18:4205 Սեպ, 2026
  • Այդ մասին դեռ վաղ է հետևություններ անել. վարչապետը՝ 2018-ի թավշյա հեղափոխության մասին 18:2605 Սեպ, 2026
  • Պուտինը հրահանգել է երեք օրով դադարեցնել Կիևին հարվածները 17:5305 Սեպ, 2026
  • Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա 17:2705 Սեպ, 2026
  • Արդարադատության նախարարությունում քննարկվել են «Մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ» կոնվենցիայի պահանջները 17:1705 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | ՀՀ-ին էլի հեղափոխություն է պետք.վարչապետը՝ «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գրքի շնորհանդեսին 17:0005 Սեպ, 2026
  • Լիբանանի հարավին իսրայելական բանակի հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ 16:5605 Սեպ, 2026
  • Էջմիածինը մեծ շինհրապարակ է դարձել. զուգահեռաբար բազում ծրագրեր են իրականացվում 16:4405 Սեպ, 2026
  • Փաշինյանն Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման հստակ ժողովրդական մանդատ ունի․ վարչապետի խոսնակը՝ WSJ-ին 16:2305 Սեպ, 2026
  • Թրամփի բանակցողները կմեկնեն Մոսկվա և Կիև 16:1205 Սեպ, 2026
  • Աղավնատունը՝ խնամված ու մաքուր համայնքի լավագույն օրինակ 15:5105 Սեպ, 2026
  • Նեպալում հզոր սողանքի և ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 1 344-ի 15:3705 Սեպ, 2026
  • Սեռական հետապնդումից մինչև տվյալների գողություն ու շանտաժ՝ օնլայն խաղերն անվտանգ չեն. ում դիմել 15:1405 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 14:5705 Սեպ, 2026
  • Օդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 5-8 աստիճանով 14:4605 Սեպ, 2026
  • Վարչապետը ներկա է եղել Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գրքի շնորհանդեսին 14:3005 Սեպ, 2026
  • Մեկնարկել է Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնը 14:2705 Սեպ, 2026
  • Ճիշտ չէ գործատուին պարտադրել վճարել աշխատողի առողջության համար. ՀԳՀՄ նախագահ 14:1405 Սեպ, 2026
  • Թրամփը չի բացառել, որ ԱՄՆ-ը առաջիկայում կարող է կրկին հարվածել Իրանի տարածքին 13:5205 Սեպ, 2026
  • Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած 13:3105 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը պետք է հաշվի առնի գետնին ստեղծված իրավիճակը. Ռյաբկովը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին 13:2105 Սեպ, 2026
  • Վահե Հովհաննիսյանը ԿԶԵՀ-ի գործադիր տնօրենի հետ քննարկել է Հյուսիս-հարավի 4-րդ տրանշի և Քաջարանի թունելի կառուցման ծրագրերին առնչվող հարցեր 13:0105 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 |Ովքեր են վճարելու 200 000 դրամից քիչ ստացողի առողջության ապահովագրության համար.նախագիծ 13:0005 Սեպ, 2026
  • Բարի գալուստ մեր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն 12:5805 Սեպ, 2026
  • Արսեն Թորոսյանը որպես պատվավոր հյուր մասնակցել է Ուկրաինայի անկախության 35-ամյակին նվիրված միջոցառմանը 12:4905 Սեպ, 2026
  • ՄԻՊ-ի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ 12:4005 Սեպ, 2026
  • Ուիթքոֆը և Քուշները Կիևում կլինեն սեպտեմբերի 6-ին. Զելենսկի 12:2705 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի երեք վարչական շրջաններում 12:1305 Սեպ, 2026
  • Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները կանխել են վտանգավոր զարգացումները․ առգրավվել են ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ 12:0605 Սեպ, 2026
  • Թրամփը հաստատել է, որ իր բանագնացները կմեկնեն Մոսկվա և Կիև 11:4805 Սեպ, 2026
  • Դեսպան Մարգարյանը և Լիտվայի Սեյմասի փոխխոսնակը քննարկել են միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցեր 11:3205 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում 11:2705 Սեպ, 2026
  • Ադրբեջանից Հայաստան կիրականացվի վառելիքի հերթական մատակարարումը 11:2105 Սեպ, 2026
  • Google-ը ներկայացրել է եղանակի կանխատեսման նոր սերնդի AI մոդելը՝ WeatherNext 3-ը 11:1605 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում 11:0605 Սեպ, 2026
  • Դրվագներ ՀՀ բանակի նոր համազգեստի զորային փորձարկումից 10:4805 Սեպ, 2026
  • Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում փոշու բարձր պարունակություն է գրանցվել 09:5105 Սեպ, 2026
  • Ազատանի մոտ հրդեհ է բռնկվել․ այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և 400 հակ ծղոտ 09:2805 Սեպ, 2026
  • Երևանում օդի որակը․ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 09:0405 Սեպ, 2026
  • ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է 08:4205 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1505 Սեպ, 2026
  • Քաղաքը կարդում է. Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնը 01:0305 Սեպ, 2026
  • Պետությունն անվճար փորձաքննության է ենթարկում գյուղնշանակության հողերը 00:3605 Սեպ, 2026
  • Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը հրավիրում է «Գաստրոնոմիայի միջազգային ավան 2026 / Village International de la Gastronomie 2026»՝ բացահայտելու հայկական խոհանոցի և մշակույթի հարուստ ժառանգությունը 00:1105 Սեպ, 2026
  • Գնումները խրախուսող նոր որոշում. ինչ է փոխվում ԱԱՀ վերադարձի կարգում 23:3904 Սեպ, 2026
  • Հայաստանում առաջին անգամ կանցկացվի UCI Europe Tour պրոֆեսիոնալ հեծանվավազքը՝ Tour of Armenia-ն 23:2004 Սեպ, 2026
  • Փրկարարի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով 23:0004 Սեպ, 2026
  • Պետությունը գնահատում է փրկարարի աշխատանքը. ՆԳ նախարար 22:4804 Սեպ, 2026
  • Գևորգ Պապոյանը կմեկնի ԱՄԷ՝ մասնակցելու ներդրումային համաժողովին 22:3904 Սեպ, 2026
  • Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Կիևում ԱԱԾ շենքին 22:2504 Սեպ, 2026
  • Արման Պողոսյանն ու Ավագ Ավանեսյանն ազատվել են պաշտոններից 22:1104 Սեպ, 2026
  • Հարցազրույց Սուրեն Սուրենյանցի հետ 22:0404 Սեպ, 2026
  • Ջրային կոմիտեն կվերակազմակերպվի և կանցնի կառավարության ուղղակի ենթակայությանը 21:5104 Սեպ, 2026
  • ՆԱՏՕ-ի չափանիշներով օպերատիվ կարողությունների ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում 21:3204 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Հայկական 300-ից ավելի ապրանք՝ առանց մաքսատուրքի․ ինչ է փոխվում ԵՄ շուկայում 21:0004 Սեպ, 2026
  • Թրամփի բանագնացներն այս շաբաթավերջին կայցելեն Մոսկվա և Կիև. Axios 20:4204 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015