Բաքուն ու Թբիլիսին ստորագրել են 2020-ի պաշտպանության ոլորտում երկկողմ գործակցության ծրագիր: Փաստաթուղթը ստորագրվել է Վրաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Իրակլի Ղարիբաշվիլիի ու Զաքիր Հասանովի հանդիպման արդյունքում: Համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ ծրագրով նախատեսված են փորձագիտական խմբերի փոխայցերի կազմակերպում, փորձի փոխանակման ու մարտական պատրաստվածության համատեղ միջոցառումների անցկացում:
Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Թբիլիսի: