Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան այսօր լրագրողների առջև պատասխանել է իր հնարավոր հրաժարականի մասին հարցին:
«Դուք այնքա՜ն համառորեն եք հարցնում. Իսկապե՞ս ուզում եք, որ ես փչացնեմ ամեն ինչ: Սպասեք եզրափակիչ սերիային»,- Sputnik.ge-ի փոխանցմամբ՝ ասել է Գախարիան:
Հիշեցնենք, որ համառորեն տարածվող տեղեկությունների համաձայն՝ Գիորգի Գախարիան շատ շուտով հրաժարական է տալու: Վարչապետի պաշտոնի հավակնորդների թվում քննարկվում են Կրթության և գիտության նախարար Միխայիլ Չխենկելիի և երկրի խորհրդարանի նախագահ Արչիլ Տալկվաձեի թեկնածությունները:
Ընդդիմությունը նաև չի բացառում, որ իշխող ուժի հիմնադիր, «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին անձամբ զբաղեցնի Գախարիայի տեղը: