Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինին Ռուսաստանի Դաշնության վարչապետի պաշտոնում նշանակելու մասին հրամանագիրը: Ռուսաստանի Պետդուման հավանության էր արժանացրել երկրի վարչապետի պաշտոնում Միխայիլ Միշուստինի թեկնածությունը:
Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Դաշնային խորհրդի անդամներին ուղղված ելույթից հետո երկրի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է ներկայացնում: