Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կհանդիպի Սահմանադրության փոփոխության համար ձևավորված աշխատանքային խմբի հետ: Հանդիպման մասնակիցները կքննարկեն առաջիկա գործողությունների ընթացակարգը: Իսկ առաջին աշխատանքային նիստը կանցկացվի արդեն վաղը: Աշխատանքային խմբում ընդգրկված են Պետդումայի, Դաշնային խորհրդի և այլ մարմինների անդամներ, ինչպես նաև հասարակական գործիչներ, մշակույթի ու գիտության ներկայացուցիչներ:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խումբը ձևավորվել է Դաշնային խորհրդին հասցեագրված ուղերձից հետո: Ելույթի ժամանակ երկրի ղեկավարը խոսել է սահմանադրական հավանական փոփոխությունների մասին: