Ավելի քան 500 մանուկ մկրտվել է Թբիլիսիի Սուրբ Երրորդություն տաճարում տեղի ունեցած մկրտության զանգվածային արարողության ժամանակ: Ավելին, նորածինների կնքահայրը դարձել է Վրաց կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը: Ի դեպ, Վրաց Ուղղափառ Եկեղեցու հոգևոր առաջնորդը հազարավոր մանուկների կնքահայրն է դարձել 2007 թվականից ի վեր: Ժամանակ առ ժամանակ Վրաստանում կազմակերպվող այս ակցիայի նպատակը երկրում ծնելիության խթանումն է: Քանի որ Վրաստանում ժողովրդագրական լուրջ խնդիր կա, երկրի պատրիարքը որոշում է կայացրել դառնալ ընտանիքում ծնվող յուրաքանչյուր երրորդ և հաջորդ երեխայի կնքահայրը: