Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան գրառում է արել.
«Իրանցի վերլուծաբան մեր գործընկերները տեղեկացնում են, որ Թեհրանում տեղի ունեցած ցույցերը առնվազն այսօր արդեն դադարել են։ Համացանցի հասանելիությունը սովորական է։ Ցույցերին մասնակցել են հիմնականում ուսանողներ և աղետի զոհերի հարազատներ, որոնք բողոքել են ուկրաինական քաղաքացիական ինքնաթիռի խոցման վերաբերյալ տեղեկատվության տրամադրման՝ իրանական իշխանությունների հապաղման պատճառով։
Իրադարձության տարբերությունը բենզինի թանկացման դեմ բողոքի գործողություններից այն էր, որ դրան մասնակցել են անհամեմատ ավելի սակավաթիվ մարդիկ, և ցույցերը չեն ունեցել լայն աշխարհագրական տարածում, իսկ դրանցում ներգրավված են եղել ոչ թե հիմնականում հասարակության անապահով շերտերի, այլ միջին և ապահովված խավերի ներկայացուցիչներ։ Առայժմ այսքանը, սպասենք վաղվա օրվան»: