Միացյալ Նահանգների զինված ուժերը հրապարակել է Արաբական ծովում ամերիկյան էսկադրային ականակրի մոտեցումը ռուսական ռազմանավերին: Պենտագոնն այս մանևրումն անվանել է «վտանգավոր»: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ամերիկյան էսկադրային ականակիրը կոպտորեն խախտել է նավերի բախման նախազգուշացման միջազգային նորմերը:
Ամերիկյան ու ռուսական ռազմանավերի խիստ մոտեցման վտանգավոր քայլն աննախադեպ չէ: Նման իրավիճակ ստեղծվել էր նաև անցյալ տարվա հունիսին: