Իրանական կողմը բացատրել է, թե ինչով է պայմանավորված Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների դեմ հարձակման հետևանքով զոհերի բացակայությունը: Իրանցի բարձրաստիճան զինվորականներից մեկը նշել է, որ Թեհրանի գրոհների նպատակը ոչ թե ամերիկացի զինվորականների սպանությունն է եղել, այլ Միացյալ Նահանգների զինված ուժերին վնաս հասցնելը: Ըստ իրանական կողմի՝ հրթիռային հարվածներն ամբողջ տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաների դեմ գրոհների սկիզբն են: Թեհրանի նպատակն ու սպանված գեներալի վրեժխնդրությունը կլինի Մերձավոր Արևելքից ամերիկյան զորախմբերի դուրսբերումը: