Լուսադեմին Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանից օդ բարձրացած ուկրաինական Boeing-737-ը թռիչքից րոպեներ անց, Իրանի ժամանակով 6:10-ին, կորցրել է կառավարումն ու վայր ընկել: Զոհվել են ներսում գտնվող բոլոր 168 ուղևորներն ու անձնակազմի 9 անդամները:
Ըստ նախնական վարկածի՝ վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել: Գտնվել են ինքնաթիռի 2 սև արկղերը, բայց Իրանը դրանք դեռ չի տրամադրել Ուկրաինային, որովհետև դեռ չի որոշել, թե որ երկրին տրամադրի դրանք վերծանելու համար: