Ղազախստանում oդանավի վթարի հարցում ի հայտ է եկել նոր վարկած՝ նավիգացիոն ծառայության սխալը: Մինչ այդ աղետի հավանական պատճառներից էին օդաչուների սխալը, տեխնիկական անսարքությունը և եղանակային անբարենպաստ պայմանները: Վերջին վարկածը հանվել է ցուցակից, քանի որ, ըստ Ղազախստանի ՆԳՆ ղեկավար Երլան Տուրգումբաևի, ցուրտ եղանակի ու ձյան շնորհիվ է, որ օդանավի ձախ թևը, որտեղ վառելիքի բաքը վնասվել էր, չի բոցավառվել, հակառակ դեպքում կարող էին ավելի շատ զոհեր լինել: Վթարի վայրում ինքնաթիռի ապամոնտաժումը շարունակվում է, հայտնում է ՏԱՍՍ-ը: Օդանավն արտադրող գործարանի ներկայացուցիչները ժամանել են Ղազախստան, կատարվելու է տեխնիկական համալիր զննություն: