• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հայկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոն Հայկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15... 21:07
Մ-20 ԱԱ. 70 կգ քաշային Դավիթ Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր Մ-20 ԱԱ. 70 կգ... 20:22
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ.  առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է Զինծառայողի մահվան դեպքի առթիվ... 16:10
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 10:1323 Դեկ, 2019

Աննա Հակոբյանը հանդիպել է ռազմաուսումնական հաստատությունների իգական սեռի կուրսանտների հետ

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը պաշտպանության նախարարության պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում հանդիպել է ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների իգական սեռի կուրսանտների և շրջանավարտների հետ:
 
ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության պետ Նորայր Սմբատյանը նշել է, որ պաշտպանության նախարարությունում սկսված պաշտպանական բարեփոխումների արդյունքում շեշտադրում է դրվել բանակը պրոֆեսիոնալ ռազմական կրթությամբ կին զինծառայողներով համալրելու անհրաժեշտությանը։ ‹‹Ռազմական կրթությամբ կանանց ներգրավվածությունը նպաստում է ընդհանուր որակի բարձրացմանը, կարգապահության և զգոնության ամրապնդմանը և նրանց փոխլրացնող կարողությունների ճիշտ ուղղորդմամբ մարտական խնդիրների և առաջադրանքների արդյունավետ կատարմանը։ Ներկա աշխարհաքաղաքական պայմաններում պաշտպանության նախարարությունում կա հստակ գիտակցություն, որ հայրենիքի պաշտպանության գործում մեկ ավել զինվորականը կարող է մեծ դեր ունենալ››,- ասել է Նորայր Սմբատյանը։
 
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ գնդապետ Խաչատուր Խաչատրյանը շեշտել է, որ իգական սեռի կուրսանտները ցուցաբերում են բարձր առաջադիմություն և պարապմունքների ժամանակ ոչնչով չեն զիջում տղաներին։
 
Գնդապետ Դավիթ Ալեքսանյանն էլ հավելել է, որ Արմենակ Խանփերյանցի անվան ավիացիոն համալսարանից քննարկմանը ներկա 5 կուրսանտից 3-ը գերազանց են սովորում և ցուցաբերում են մեծ պատասխանատվություն ու պատրաստվածություն։ 
 
Քննարկմանը ներկա իգական սեռի կուրսանտներն ու շրջանավարտները պատմել են դասընթացի, այնուհետև զինվորական ծառայության ընթացքում ունեցած դժվարությունների, խնդիրների ու միաժամանակ դրական փոփոխությունների մասին։
 
Քննարկվել են զինված ուժերում կանանց իրավունքներն ու ներկայացվել են այն խնդիրները, կարծրատիպերը, որոնց ամենից շատ բախվում են կին սպաները։ Աննա Հակոբյանը շեշտել է, որ ՀՀ ՊՆ ռազմաուսումնական համալսարաններում սովորող իգական սեռի կուրսանտներն ամենադժվար իրավիճակում են, քանի որ ճանապարհ են հարթում հետագա սերունդների համար, և խորհուրդ է տվել հանուն պետության, հանուն բանակի չհոգնել և բոլոր դժվարությունները տանել սպայի պատվով։
 
Իր խոսքում Աննա Հակոբյանը մասնավորապես ասել է․ ‹‹Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգությունը պաշտպանող կառույցներն ու այդ կառույցներում աշխատող մարդիկ առանձնահատուկ ակնածանք են վայելում մեր ողջ ժողովրդի կողմից, որովհետև մենք մեր ապրած յուրաքանչյուր խաղաղ օրվա համար պարտական ենք ձեզ։
 
Դո՛ւք եք, որ օր ու գիշեր ձեր ջանքերը ներդնում եք մեր երկրի սահմաններն ամուր պահելու, արտաքին վտանգները գնահատելու և կանխելու գործում։
 
Դո՛ւք եք, որ վտանգի պարագայում առաջինն եք կանգնելու դրան դեմ հանդիման՝ չխնայելով ձեր կյանքն ու առողջությունը և ապահովելով Հայաստանի և Արցախի քաղաքացիների բնականոն կյանքն ու անհոգ քունը։ Այդպես եղել է և այդպես կլինի, քանի դեռ մենք չենք հասել մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։ Բայց ո՞րն է այս օրվա խորհուրդը։ Դա պաշտպանության համակարգում կանանց ներկայությունն ու ներգրավվածությունն է։ Ամբողջ աշխարհում բոլոր առաջատար վերլուծական կենտրոնների հետազոտությունները հանգել են այն եզրակացության, որ կանանց ներկայությունը անվտանգության և պաշտպանության խնդիրներում խիստ շահեկան է յուրաքանչյուր երկրի համար։ Բոլոր զարգացած երկրները վաղուց արդեն իրենց առաջ խնդիր են դրել մեծացնել կանանց թիվն իրենց պաշտպանական համակարգերում, որովհետև ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շատ ավելի արդյունավետ են այն զինված ուժերը, որտեղ կանայք ավելի մեծ ներկայություն ունեն։
 
Բացի դրանից, ըստ միջազգային հետազոտությունների՝ աշխարհն ավելի խաղաղ ու անվտանգ կլինի, եթե կանայք ավելի լուրջ և խորքային դերակատարություն ունենան պաշտպանության և անվտանգության հարցերում և, առավել ևս, հակամարտությունների լուծման և խաղաղության հաստատման գործընթացներում։
 
Եվ կրկին տարբեր տարածաշրջանների հակամարտությունների պատմությունը ցույց է տալիս, որ խաղաղությունն ավելի կայուն և երկարաժամկետ է լինում ավելի հաճախ այն պարագայում, եթե համաձայնագրերի կնքման գործում, միջնորդական առաքելություններում մեծ է լինում կանանց դերն ու մասնակցությունը։
 
Ի՞նչ է սա նշանակում։ Իմ կարծիքով՝ սա նշանակում է, որ մենք հեծանիվ հորինելու կարիք չունենք։ Առավելագույնը կարող ենք ուսումնասիրել այս հետազոտությունները, համոզվել դրանց ճշմարտացիության մեջ և բացել մեր բանակի ու անվտանգության և պաշտպանական մյուս կառույցների դռները կանանց առջև։
 
Այսօր կանանց ընդհանուր թիվը բանակում 12 տոկոս է։ Սա, թերևս, փոքր թիվ է՝ հաշվի առնելով վերը նկարագրածը և այն, որ մենք ապրում ենք սառեցված հակամարտության կամ, ավելի ճիշտ՝ սողացող պատերազմի ժամանակաշրջանում։ Պարզ է, որ մենք ունենք մեր կարծրատիպերը, հայ ընտանիքներն այնքան էլ չեն ողջունում իրենց աղջիկ երեխաների՝ ֆիզիկայի ֆակուլտետ ընդունվելու ցանկությունը, ուր մնաց՝ ՊՆ, ոստիկանություն կամ ԱԱԾ համակարգերում սովորելու և աշխատելու ցանկությունը։
 
Թերևս ժամանակն է, որ մենք սկսենք վստահել և հավատալ մեր կանանց և աղջիկներին, նրանց մասնագիտական հնարավորություններին՝ զուգորդված նրանց խոհեմության, առաքինության ու հավատարմության հետ։ Մեր հայրերը, եղբայրներն ու ամուսինները պետք է վստահ լինեն, որ իրենց դուստրը, քույրը, կինը, հարսը կարող է միաժամանակ լինել բարձրակարգ մասնագետ որևէ ոլորտում, այդ թվում՝ պաշտպանության, և լավ կին ու մայր՝ ընտանիքում։ Իսկ որպեսզի նրանք կարողանան դրան հավատալ, մենք պետք է ավելի նախաձեռնող լինենք, համոզենք նման հնարավորություն տալ մեզ և մեր աշխատանքով և կյանքով ապացուցենք վերը նշվածի հնարավորությունը։ Ի վերջո մենք Սոսե Մայրիկի, Գևորգ Չաուշի կնոջ՝ Հեղինեի, Եղիշե պատմիչի նկարագրած՝ Ավարայրի ճակատամարտում զենքը ձեռքերին մաքառած ‹‹Հայոց աշխարհի փափկասուն տիկնանց›› սերունդներն ենք, մենք լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի օրինակն ունենք մեր աչքի առջև։ Եվ վերջապես՝ քնքուշ ու կանացի, բայց հայրենիքին սպառնացող վտանգի դեպքում՝ ամուր ու աննկուն հայ կնոջ կերպարը լավագույնս նկարագրված է ժողովրդական բանահյուսության մեջ։ Հիշենք, օրինակ՝ ‹‹Անահիտ›› հեքիաթը․ ‹‹Քաջարի օրիորդներն ու տիկիններն էլ, երբ որ իմացան, որ թագուհին պիտի առաջնորդե զորքին, նույնպես զրահավորվեցին և ձիավորվելով շրջապատեցին թագուհուն››։ Սա է հայ կնոջ իրական կերպարը, և մեր երկրի, մեր ընտանիքների շահերից է բխում, որ մենք վերականգնենք այս կերպարը մեր ամուսինների, հայրերի, եղբայրների և փեսացուների աչքում, շահենք նրանց վստահությունն ու հարգանքը՝ մեր նպաստը բերելով Հայաստանի ու Արցախի անվտանգության ամրապնդմանը և խաղաղության վերջնական ու երկարաժամկետ հաստատմանը։ Մանավանդ որ, այդ հարցում ունենք նաև ժամանակակից ոգեշնչող օրինակներ՝ ի դեմ այսօր այս սրահում ներկա կանանց և աղջիկների։ Մեկ անգամ ևս շնորհակալ եմ այս հանդիպման հնարավորության համար և սիրով կպատասխանեմ ձեր հարցերին››։
 
Հանդիպման ավարտին Աննա Հակոբյանը գրառում է կատարել ՊԱՀՀ-ի պատվավոր հյուրերի մատյանում։
Հեղինակ`Վահե Դավթյան
Դիտումների քանակ141
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Աննա Հակոբյանը այցելել է Արյունաբանական կենտրոն և դարձել արյան դոնոր 18:1520 Դեկ, 2019 Աննա Հակոբյանը այցելել է Արյունաբանական կենտրոն և դարձել արյան դոնոր Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • 2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են. ՔԿ 22:5023 Օգս, 2026
  • Հայկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոն 21:0723 Օգս, 2026
  • Մ-20 ԱԱ. 70 կգ քաշային Դավիթ Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր 20:2223 Օգս, 2026
  • «Չենք ուզում, որ Հայաստանի հաշվին սփյուռքը ուժեղանա կամ մեծանա» | Հարցազրույց Զարեհ Սինանյանի հետ 19:5123 Օգս, 2026
  • Գայի պողոտայում այրվել է ավտոմեքենա 19:2023 Օգս, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 23.08.2026 19:0423 Օգս, 2026
  • Շենավանում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը բնակավայրի հարակից տներ 18:4723 Օգս, 2026
  • ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ փրկարարներն արգելափակված վարորդին դուրս են բերել մեքենայից 18:1723 Օգս, 2026
  • ՃՏՊ Արմավիր-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ 17:2623 Օգս, 2026
  • Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է 16:1023 Օգս, 2026
  • Ծանրամարտի պատանիների ու մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնության մրցումային 4-րդ օրը Հայաստանն ունի երկու մասնակից 14:3923 Օգս, 2026
  • Օդի ջերմաստիճանն այսօր և վաղը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով 14:0623 Օգս, 2026
  • Հայտնաբերվել է զինծառայող Էդգար Գևորգյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ 12:4623 Օգս, 2026
  • Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ 12:2123 Օգս, 2026
  • Տավուշի մարզում քաղաքացին մոտ 6 մետր բարձրությունից ընկել է գետափնյա հատված. նա հոսպիտալացվել է 11:3823 Օգս, 2026
  • Դավիթ Ջուլհակյանը ձյուդոյի պատանիների աշխարհի առաջնությանը գրավել է 7-րդ տեղը 10:4723 Օգս, 2026
  • Ստեփանավանում այրվել է վագոն-տնակ․ կա զոհ 10:2823 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում օգոստոսի 23-ին 10:1623 Օգս, 2026
  • Վահան Թոփչյան. գծանկարի լեզվով 09:0023 Օգս, 2026
  • COP17-ին ընդառաջ. Convergences-ի երևանյան հանդիպումները 08:0323 Օգս, 2026
  • «Կոնվերս բանկ»-ը 2026-ի հունվար-հունիսին 5 մլրդ 551 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 01:0623 Օգս, 2026
  • Հայկական գրավոր ժառանգությունը՝ WorldCat հարթակում 00:5423 Օգս, 2026
  • «Վարչաֆեստ 2026»-ի գլխավոր մրցանակը ստացավ Red Line-ը 00:5223 Օգս, 2026
  • Պուտինը հասարակությանը միասնության կոչ է արել 00:3323 Օգս, 2026
  • 2026-ի ընթացքում պետությունը սոցիալական կրեդիտների շրջանակում վերադարձրել է 6 մլրդ դրամ. ՊԵԿ 00:1523 Օգս, 2026
  • Հափշտակության սխեմա՝ արտասահմանյան բանկոմատի աղբամանից մինչև ՀՀ ընկերությունների հաշիվներ. ՔԿ 23:5722 Օգս, 2026
  • Հանուն Իսրայելի ԱՄՆ-ն անտեսել է տարածաշրջանում իր դաշնակիցների շահերը. Ղալիբաֆ 23:3922 Օգս, 2026
  • Զելենսկին և Գերմանիայի ԱԳ նախարարը քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը 23:2122 Օգս, 2026
  • Փրկարար ծառայությունը զգուշացնում է․ օգոստոսի 22-27-ը սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 23:1322 Օգս, 2026
  • Վարչաֆեստի մրցանակաբաշխության արարողությունը․ Նիկոլ Փաշինյան 22:4722 Օգս, 2026
  • Քաջարանը՝ 68 տարեկան․ բացվել է 120 երեխայի համար նախատեսված նոր մանկապարտեզը 22:2422 Օգս, 2026
  • Լավագույն 20 խումբը Sevan Festival City-ում. ովքեր են «Վարչաֆեստ»-ի մրցանակի հավակնողները 22:0022 Օգս, 2026
  • Աթենա Մանուկյանը՝ Ճամբարակի «Ֆեստիվառի» մեծ երեկոյի հատուկ հյուրը 21:3222 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Մրցանակային ֆոնդը՝ 10 մլն դրամ. «Վարչաֆեստը» կավարտվի «Վարչաբենդ»-ի ելույթով 21:0022 Օգս, 2026
  • Մակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի պաշտպանության հետ կապված հարցեր 20:5822 Օգս, 2026
  • Ավտովթաար Դիլիջան-Վանաձոր ճանապարհին․ փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին 20:5222 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 22.08.2026 20:3422 Օգս, 2026
  • Սիբիհան Կիևում ընդունել է Գերմանիայի ԱԳ նախարարին 20:2222 Օգս, 2026
  • Մեկնարկել է «Վարչաֆեստի» մրցութային ծրագիրը 20:0622 Օգս, 2026
  • ԵՄ-ն դատապարտել է Արևմտյան ափում հրեական բնակավայրերի կառուցումը 19:5822 Օգս, 2026
  • Վլադիմիր Պուտինը ռազմաճակատում և թիկունքում միասնության կոչ է արել 19:4322 Օգս, 2026
  • «Տարերք»-ը՝ հայրենադարձության պատճառ 19:2422 Օգս, 2026
  • Սիբիհան և Վադեֆուլը համաձայնել են ընդլայնել պաշտպանության ոլորտում գործակցությունը 18:5922 Օգս, 2026
  • Արժեքավոր գտածոներ՝ Երվանդաշատի պեղավայրից 18:4222 Օգս, 2026
  • Բորիսպոլի շրջանի ուղղությամբ ռուսական ուժերի հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ 18:1922 Օգս, 2026
  • Քննիչների կողմից ոստիկանին դաժան ծեծի ենթարկելու լուրը կեղծ և մտացածին զրպարտություն է. ՔԿ 17:5722 Օգս, 2026
  • Համերգային ծրագիր՝ «Վարչաֆեստի» մրցութային համարներից առաջ․ վարչապետը տեսանյութեր է հրապարակել 17:4822 Օգս, 2026
  • Ակադեմիական քաղաքի տարածքում հնագույն բնակավայր է հայտնաբերվել 17:3722 Օգս, 2026
  • Արթուր Պետրոսյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն 17:1822 Օգս, 2026
  • Որոշ երկրներ հետաքրքրություն են հայտնել միանալու Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագրին 17:1222 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | 200-ից ավելի երաժիշտներ «Սևան ֆեստիվալ սիթի»-ում. ընթանում է «Վարչաֆեստը» |22.08.2026 17:0022 Օգս, 2026
  • Հայ գերիների ազատ արձակումը կնպաստեր խաղաղության գործընթացին. The Washington Times 16:5522 Օգս, 2026
  • Իրանի նկատմամբ ռազմական գործողությունների տարբերակը չի բացառվում. Թրամփ 16:4722 Օգս, 2026
  • Զելենսկին հայտնել է Ռուսաստանի տարածքում տարբեր օբյեկտների խոցման մասին 16:2422 Օգս, 2026
  • Տնտեսագիտական համալսարանը դպրոցներում կանցկացնի ֆինանսական գրագիտության դասընթացներ 16:0322 Օգս, 2026
  • Ռուսական ուժերը հարվածել են Ուկրաինայի տարբեր շրջանների 15:4422 Օգս, 2026
  • Լենուղու՝ փլուզման ենթակա բազմաբնակարան շենքն ապամոնտաժում են 15:3222 Օգս, 2026
  • Բնությունն աղբավայր մի՛ սարքեք 15:0622 Օգս, 2026
  • Ուկրաինական ուժերն առաջին անգամ թիրախավորել են «Օզոն» ընկերության ենթակառուցվածքը 14:4422 Օգս, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը 14:0422 Օգս, 2026
  • ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների նպատակը անկախ պետությունների դեմ ամերիկյան ինքնիշխանության տարածումն է. Բաղաեի 13:4422 Օգս, 2026
  • ՀՀ քաղաքացիներն օգտվել են չեղարկված չվերթների պատճառով նոր ավիատոմսեր ձեռք բերելու կառավարության տրամադրած աջակցությունից․ ԱԳՆ 13:1622 Օգս, 2026
  • Ալավերդիում ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզները համայնքին վերադարձնելու նպատակով դատախազությունը հայցեր կներկայացնի դատարան 13:0322 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | 2026-31-թթ ակնկալվում է 2 մլրդ դոլարի ապօրինի գույքի վերադարձ. Գլխավոր դատախազ 13:0022 Օգս, 2026
  • Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումը չի բացառում ռազմական գործողությունների տարբերակը. Թրամփ 12:5422 Օգս, 2026
  • Հանրապետության մի շարք շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 12:4322 Օգս, 2026
  • Գերմանիայի ԱԳ նախարարը Կիևում է՝ քննարկելու պաշտպանական և էներգետիկ համագործակցությունը 12:2222 Օգս, 2026
  • Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 7,5 հա մակերեսով 2 հողատարածք․ դատախազություն 11:5622 Օգս, 2026
  • Սյունիքի մարզի դատախազությունը կրկին 1-ին հորիզոնականում է. ամփոփվել են 2026 թվականի 1-ին կիսամյակի արդյունքները 11:4422 Օգս, 2026
  • «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնի հաղթողները հայտնի կլինեն այսօր՝ օգոստոսի 22-ին 11:3522 Օգս, 2026
  • Ռուսաստանից Վրաստանի և Ադրբեջանի տարածքով հերթական բեռը կուղարկվի Հայաստան 11:3122 Օգս, 2026
  • Ճամբարակի դժբախտ պատահարին չի նախորդել զինվորների միջև ծեծկռտուք, նրանք հակագազերով չեն վազել․ ՔԿ-ն հերքում է կեղծ լուրերը 11:2722 Օգս, 2026
  • Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ 11:1622 Օգս, 2026
  • ԱՄՆ-ի և Կանադայի առևտրային բանակցությունները ձախողվել են. Վաշինգտոնը նոր մաքսատուրքեր է սահմանել 11:0722 Օգս, 2026
  • Պաշտպանության նախարարը այցելել է բանակային դիրքեր 10:5322 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանում 10:0622 Օգս, 2026
  • Երևանում օդի աղտոտվածության ցուցանիշները․ փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է նորման 09:5722 Օգս, 2026
  • Մթնոլորտային օդում փոշու բարձր պարունակություն՝ 4 քաղաքում 09:4522 Օգս, 2026
  • Սուրեն Պապիկյանն այցելել է նոր կառուցվող ամրացված շրջաններից մեկի շինհրապարակ 09:2722 Օգս, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են Ռանչպար բնակավայրում բռնկված հրդեհը 09:1022 Օգս, 2026
  • Մհեր Գրիգորյանին արձակուրդ է տրամադրվել 08:5722 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:4222 Օգս, 2026
  • Արթուր Պետրոսյանն ու Վարազդատ Հարությունյանը՝ Եվրոպայի առաջնության պայքարում 08:2322 Օգս, 2026
  • Եզակի հետազոտություններ՝ նորաբաց ախտորոշիչ կենտրոնում 00:5122 Օգս, 2026
  • ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատությունների դիմորդների 00:3822 Օգս, 2026
  • Ինչպես պաշտպանվել շոգից. ՀՎԿԱԿ-ի խորհուրդները 00:0922 Օգս, 2026
  • Երկխոսություն տեքստիլի շուրջ. միջազգային ցուցահանդես՝ Դիլիջանում 00:0322 Օգս, 2026
  • Մի՛ այրեք խոզանները. ՇՄՆ-ի հորդորը 23:4221 Օգս, 2026
  • Միայն Հերացի համալսարանական հիվանդանոցն ինքնագլորներից վնասվելու 23 դեպք է արձանագրել 23:2721 Օգս, 2026
  • ԵՄ-ն կաջակցի Հայաստանում օդի որակի բարելավմանը 23:1821 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 21. 2026 23:0921 Օգս, 2026
  • ԱՄՆ-ի հետ պատերազմն ավարտելու լավագույն ժամանակը հիմա է. Իրանի նախագահ 23:0021 Օգս, 2026
  • Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ Եվրոպայի չեմպիոն 22:5221 Օգս, 2026
  • Ընդդիմությունը նոր ֆեյք սերիալ է նկարում. ՔՊ պատգամավորը՝ դեֆոլտի հավանականության մասին 22:4221 Օգս, 2026
  • Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանները Մարտիրոս գյուղի բնակչի տանը թմրամիջոցի 11 փաթեթ և կանեփի 46 բույս են հայտնաբերել 22:1521 Օգս, 2026
  • Հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակները․ ՆԳՆ 22:0621 Օգս, 2026
  • Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր 22:0021 Օգս, 2026
  • Ծանրամարտիկ Սամվել Ադիբեկյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների փոխչեմպիոն 21:5121 Օգս, 2026
  • Պատրաստվում ենք Վարչաֆեստին․ Նիկոլ Փաշինյան 21:4321 Օգս, 2026
  • Հայաստանն ու Հարավային Սուդանը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 21:3921 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015