Ամերիկյան Google ընկերությունն անհասկանալի կանոնների համար տուգանվել է 150 միլիոն եվրոյով: Մրցակցության վերահսկողություն իրականացնող ֆրանսիական ծառայությունը Google-ին պարտավորեցրել է պարզաբանել գովազդային հարթակի «ոչ արդարացի և պատահական» կանոններն ու օգտատերերի օգտահաշիվներն առանց լուրջ պատճառաբանությունների ջնջելու տրամաբանությունը:
Ֆրանսիական ծառայությունը Google-ին մեղադրում է համաձայնագրերը փոխելու և դրա մասին օգտատերերին չտեղեկացնելու համար, ինչի պատճառով էլ արգելափակվել են օգտահաշիվները: Google ընկերությունը պատրաստվում է վիճարկել մեղադրանքը: