Ընդհանուր առմամբ 4 տերաբայթ ծավալով տեղեկատվություն, այդ թվում՝ 1.2 միլիարդ մարդու անձնական տվյալներ և սոցիալական մեդիայի էջեր են հայտնաբերվել Google Cloud-ի չպաշտպանված սերվերում: Այս մասին տեղեկացնում է Russia Today-ը: Կայքի հաղորդմամբ՝ սա տվյալների բազայի՝ երբևէ հայտնաբերված ամենախոշոր արտահոսքն է: Ի դեպ, առայժմ պարզ չէ՝ ում է պատկանում այս «տեղեկատվական հարստությունը»:
Russia Today-ը գրում է, որ ահռելի ծավալի տվյալները, հեռախոսային համարները, էլեկտրոնային հասցեներն ու սոցիալական լրատվամիջոցների էջերն անվտանգության մասնագետները հայտնաբերել են, այսպես ասած, «տեր չունեցող» սերվերում: Արտահոսքի մասին Հետաքննությունների դաշնային բյուրոյին տեղեկացնելուց հետո ամբողջ տեղեկատվությունը սերվերից անհետացել է ժամերի ընթացքում: