Ազգային ժողովի ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստի ավարտին Անդրանիկ Քոչարյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է, որ Վազգեն Մանուկյանի ուրացման պրոցեսը սկսել է հենց ինքը՝ Վազգեն Մանուկյանը:
«Առաջին հերթին ինքն է իրեն ուրացել, երբ իրեն վիրավորում էին, նույն Սերժ Սարգսյանը, նա շարունակում էր Սարգսյանի հետ համագործակցել»:
Անդրանիկ Քոչարյանը նաև նշել է, որ նա չի կարող լինել այն քաղաքական համակարգում, որում իրենք ուրանում են իրենց քաղաքական անցյալը: