Հայտնի են 2019 թվականի աշխարհի ամենահայտնի տեսարժան վայրերը։ Երկրորդ տարին անընդմեջ առաջատարը Հռոմի Կոլիզեումն է: Գլադիատորների մրցասպարեզ այցը Իտալիայի մայրաքաղաքի հյուրերի ծրագրի պարտադիր մասն է։
Երկրորդ տեղում Լուվրն է։ Փարիզի այս թանգարանում է գտնվում Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզան», ինչպես նաև հանրահայտ այլ կտավներ ու տարբեր դարերի առարկաների հավաքածուներ։
Վատիկանի թանգարանը վարկանիշի երրորդ տեղում է։ Նյու Յորքի Ազատության արձանը չորրորդն է։ Հնգյակը եզրափակում է Էյֆելյան աշտարակը, որտեղից բացվում է Փարիզի համայնապատկերը։