Հուշարձանների պահպանման համաշխարհային հիմնադրամը (WMF) ներկայացրել է մոտ ժամանակներում ոչնչացման եզրին կանգնած 25 տեսարժան վայրերից բաղկացած ցանկ։
Երկու տարին մեկ կազմակերպությունը կազմում է մշակութային ժառանգության օբյեկտների ցուցակ, որոնց սպառնում է ոչնչացումը։ Պատճառները կարող են տարբեր լինել՝ տարերային աղետներ, ռազմական հակամարտություններ, մարդկանց անփութություն և այլն։
2020-ի ցանկում են հայտնվել Փարիզի Աստվածամոր տաճարը, որտեղ մի քանի ամիս առաջ հրդեհ էր բռնկվել, Մաչու Պիկչուն, որը կկանգնի ավերման եզրին, եթե ինկերի Սուրբ հովտի մոտակայքում կառուցվի օդանավակայան։
Ցուցակում տեղ են գտել նաև Պակիստանի Անարկալի շուկան, Զատկի կղզու արձանները Չիլիում, Ճապոնիայի Իվամացու շրջանը և այլն։