Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ավարտից հետո հայտնի են դարձել մրցաշարի 1/8 եզրափակչի բոլոր մասնակիցները:
Արդեն հաջորդ տարի հեղինակավոր տիտղոսի համար կպայքարեն ՊՍԺ-ն, «Ռեալը», «Բավարիան», «Տոտենհեմը», «Մանչեսթեր Սիթին», «Ատալանտան», «Յուվենտուսը», «Լիվերպուլը», «Նապոլին», «Բարսելոնան», Դորտմունդի «Բորուսիան», «ՌԲ Լեյպցիգը», «Լիոնը», «Չելսին», «Վալենսիան» և «Աթլետիկոն»:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 16-ին: