ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 2020-2024 թթ. զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրով նախանշվում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի առաջիկա տարիների առաջնահերթությունները, որոնք ուղղված են լինելու հարկային և մաքսային վարչարարության բարելավմանը:
Ռազմավարական ծրագրով ներկայացվում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի զարգացման 5 ռազմավարական նպատակները և այդ նպատակների իրագործմանն ուղղված գործողությունները, որոնք ընդգրկում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի առաջիկա 5 տարիների զարգացման ուղղությունները՝ հարկային և մաքսային մարմինների կառավարման համակարգերի կատարելագործման, հարկային և մաքսային վարչարարության կազմակերպման, ստվերի դեմ պայքարի, ենթակառուցվածքների արդիականացման, հանրության հետ երկխոսության մակարդակի բարելավման, հաշվետվողականության և թափանցիկության ապահովման, մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի կատարելագործման բնագավառներում: